Քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ օրհնությո՞ւն,պատվաստման համար հերթ կանգնելու մեջ էլ սարսափելի բան չկա...լո՞ւրջ

Խոսքը Կարեն Անդրեասյանի ձևակերպման մասին է: Քրեակատարողական հիմնարկում գտնվելը՝ օրհնությո՞ւն: Լո՞ւրջ: Իհարկե, շատ լավ է, որ «այնտեղ կլինեն մարդու իրավունքների համար բացարձակ լավ պաշտպանված պայմաններ», բայց հայտարարել, որ մարդու համար ՔԿՀ-ում հայտնվելը կլինի օրհնություն, վեր է ամենավառ երևակայությունից անգամ: Ընդհանրապես, այս կառավարության անդամները պարբերաբար այնպիսի հայտարարություններ են անում, որ նույնիսկ տարրական տրամաբանությունից է դուրս:
Օրինակ՝ էկոնոմիկայի նախարարը գոնե շաբաթը մեկ այդպիսի մի ձևակերպում տալիս է: Վերջինն էլ այն էր, որ իրենք Ամանորի ու Սուրբծննդյան տոնական օրերը կրճատում են, որ մարդիկ քիչ ծախսեն, որ... գնաճ չլինի: Է, ընդհանրապես աշխատավարձն ու թոշակը վերացրեք, մենակ իշխանավորները ծախս կանեն, բացարձակ գնաճ չի լինի:
Առողջապահության նախարարն էլ ասում է, թե պատվաստման համար հերթ կանգնելու մեջ սարսափելի բան չկա: Իսկ վարակվելու հավանականությո՞ւն, իսկ ժամանակի կորո՞ւստ, իսկ աշխատանք կորցնելու հեռանկա՞ր, իսկ նյարդերը քայքայելու վտա՞նգ: Սրանք էլ չկա՞ն: Դժվար է ասել՝ այս ամենը գործող իշխանությունների պարզ բնութագի՞րն է, թե նախարարները դիտմամբ են անում՝ հանրությանը ինչ-որ «արտառոց» թեմաներով զբաղեցնելու միտումով: Բայց, որն էլ լինի, այս ամենը վաղուց արդեն ծիծաղելի չէ...»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում: