«Շանթ դաշինք». Հայր եւ որդի պատրաստվում են ընտրությունների. «Իրավունք»          Ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 16-ին տարադրամի շուկայում       Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին․ «Հրապարակ»    

09 նոյ 2021 14:06

Երևանն ու Բաքուն պատրաստվում են սահմանազատմանը, ԱՄՆ-ն ակտիվանում է, վերբեռնում քաղաքականությունը տարածաշրջանում

riafan.ru- ն գրում է, որ քանզի մոտենում է Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրման տարելիցը, Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման կարգի որոշման հարցը դառնում է օրակարգային։ Առայժմ ամեն ինչ գնում է նրան, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների անձնական հանդիպում չի կայանա, և նոյեմբերի 9-ին կողմերը կա՛մ կստորագրեն սահմանված կոնկրետ քայլերով «ճանապարհային քարտեզ», կա՛մ հանդես կգան այդ մասին հայտարարությամբ։


Ողջ շաբաթվա ընթացքում հայկական կողմը շարունակել է «ազդանշաններ ուղարկել», որ դիրքորոշումները համաձայնեցված չեն, և փաստաթղթի պետք չէ սպասել։ Այդ պայմաններում ՌԴ ԱԳՆ-ն ակտիվորեն աշխատում է Լեռնային Ղարաբաղում հրադադարի տարեդարձի կապակցությամբ հայտարարության նախապատրաստման վրա։ Գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը անընդմեջ կապի մեջ է Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ։ Հաղորդվում է, որ կողմերը «սինխրոնիզացրել են» հայ-ադրբեջանական սահմանին լարվածության վերացման, Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ հարցերը։ Ամենայն հավանականությամբ, քննարկումը վերաբերել է հենց այն փաստաթղթի տեքստին, որի նախագիծը հայտնվել է համացանցում։


Թեզերի մեծ մասը հանգում է նրան, որ փաստաթղթում նշել են տարեկան գործունեության արդյունքները՝ քանի հանդիպում է եղել, ինչքան գերի և ականապատ դաշտերի քարտեզներ են փոխանցվել և այլն։ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ պնդումն այն է, որ «եռակողմ աշխատանքային խմբի բոլոր անդամները համաձայնել են, որ բոլոր ապաշրջափակված և նորաստեղծ տրանսպորտային երթուղիները կգործեն այն պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա, որոնցով նրանք անցնում են»։ Տարածաշրջանային «3+3» ձևաչափի (Հայաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա, Ադրբեջան և Վրաստան) քաղաքական քննարկումը շատ ավելի բարդ է և հղի բազմաթիվ ծուղակներով։ Այստեղ ամենաակտիվը Ռուսաստանն ու Թուրքիան են։ Արտգործնախարարներ Լավրովն ու Չավուշօղլուն են հանդիպել և ի թիվս այլ հարցերի քննարկել են նաև Հարավային Կովկասի խնդիրները։ Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսքով, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ զրույց են ունեցել, որի ընթացքում քննարկվել է «3 + 3» ձևաչափը։


Էրդողանը նաև հայտնել է Փաշինյանի և Ալիևի զրույցի մասին, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանը իբր զրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ, որի ժամանակ բարձրացվել է տարածաշրջանում «վեցնյակի» հարթակ ստեղծելու հարցը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան էլ հայտարարել է, որ եկել է այդ ծրագրերը գործնականում իրացնելու ժամանակը։ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանում Վաշինգտոնի գործունեությունը եթե ոչ անհոգ, գոնե ինչ-որ չափով անտարբեր է եղել:


Միակ ուշագրավ իրադարձությունը եղել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության «ռացիոնալ» ճանաչումը, որը զուտ հակաթուրքական ուղղվածություն ունի։ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահներից ամենացածրն է եղել ամերիկացի անդամի ակտիվությունը։ Այժմ պետքարտուղարությունը, կարծես թե, որոշել է փոխել զարգացման վեկտորը. նոյեմբերի 2-ից տարածաշրջանի երկրներ աշխատանքային այցով ժամանել է փոխպետքարտուղարի նոր օգնական Էրիկ Օլսոնը։ Նա բանակցություններ է վարել, քննարկել հումանիտար հարցեր, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության և հայ գերիների վերադարձի ձևաչափով բանակցություններն ակտիվացնելու առումով։ Հատկանշական է, որ ակտիվությունը սկսվել է արդեն այն բանից հետո, երբ շոշափելի է դարձել տարածաշրջանային «3 + 3» ձևաչափի ի հայտ գալու հեռանկարը։


Այս պայմաններում Վրաստանն է դարձել ամենախոցելի տարրը։ Օլսոնը հանդիպել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ, վրացի քաղաքական գործիչը ընդգծել է երկրների միջև ամուր գործընկերության կարևորությունը, բայց, միևնույն ժամանակ, տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման առաջնայնության համատեքստում կարևորվել է նոր ձևաչափով Խաղաղ հարևանության նախաձեռնությունը, որն առաջարկել էր Վրաստանի վարչապետը ՄԱԿ-ում։ Այստեղ հարցն այն է, թե Թբիլիսին կկարողանա՞ միաժամանակ լավ հարաբերություններ պահպանել ինչպես Վաշինգտոնի հետ, որը ցույց է տալիս իր պատրաստակամությունն ապահովելու անվտանգությունը, այնպես էլ Անկարայի հետ, որը վերջին տարիներին զգալիորեն մեծացրել է իր ազդեցությունը այդ երկրում։ Ֆրանսիան փոխել է ԵԱՀԿ Մինսկի խմբի իր համանախագահին. 2016 թվականի հոկտեմբերից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ստեֆան Վիսկոնտիի փոխարեն պաշտոնը ստանձնել է բավականին փորձառու դիվանագետ Բրիս Ռոքֆեյլը։


Նախկինում Ռոքֆեյլը եղել է Ուզբեկստանում Ֆրանսիայի դեսպանը, մինչ այդ գլխավորել է Ֆրանսիայի դիվանագիտական առաքելությունը Պանամայում և աշխատել որպես գլխավոր հյուպատոս Ռիո դե Ժանեյրոյում։ 2000-ականների սկզբին և կեսերին Ռոքֆեյլը քաղաքական խորհրդական է եղել Ռուսաստանում և Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատներում: Հարկ է հիշեցնել, որ Ռուսաստանը փոխել էր իր համանախագահին դեռ հուլիսին, երբ Իգոր Պոպովի փոխարեն նշանակվել էր Իգոր Խովաևը։ Այսպիսով, ԵԱՀԿ Մինսկի խմբում չի փոխվել միայն ԱՄՆ-ի ներկայացուցիչը՝ Էնդրյու Շոֆերը։


Իսկ օպերատիվ իրավիճակը տարածաշրջանում նշանավորվում է միայն ժամանակ առ ժամանակ տեղի ունեցող ինֆոհրետակոծություններով: Այսինքն, կողմերից ոչ մեկը, չնայած ակտիվ քաղաքական սակարկություններին, չի փորձում արհեստականորեն լարվածություն ստեղծել հակամարտության գոտում, բացառությամբ տեղեկատվական լցոնումների։ Դա անուղղակիորեն ցույց է տալիս, որ մոտ ապագայում կարող են ձեռք բերվել նոր պայմանավորվածություններ։


Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր