Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

10 նոյ 2021 12:04

Սկանդինավիայից արկտիկական ցուրտ հոսանք է գալիս, առաջիկա օրերին սպասվում են ձյան առատ տեղումներ

Հայաստանի Հանրապետության Կոտայքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի լեռնային ու նախալեռնային գոտիներում առաջիկա օրերին սպասվում են ձյան առատ տեղումներ։
Տեղեկությունը Facebook-ի իր էջում հայտնել է Շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
Նա ընդգծել է, որ նոյեմբերի 10-ին երեկոյան և 11-ին հանրապետություն է ներխուժում Սկանդինավիայի շրջաններից արկտիկական ցուրտ մթնոլորտային ճակատը, ինչի պատճառով էլ սպասվում են տեղումներ։
Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 11-ի ցերեկը բոլոր մարզերում կնվազի 10-12 աստիճանով։
Օգտատերերն ինչպես միշտ բազմաթիվ մեկնաբանություններ են գրել Սուրենյանի գրառման տակ։
««Հա բայց տեսածս «սապոգ»-ը ամսի 17-ին ա զեղչվում», «Ո՞վ անիծեց, ո՞վ նախանձեց, ո՞վ մեր արևոտ աշունը շատ համարեց», «Գագ ջան, մի արա, ախպերս», «Սաթրջան կպանք, ասա» «Սուրենյան ջան, մի քիչ էլ ձգեք, անիվներիս ապառիկը դեռ չեմ ձևակերպել»» ,- գրել են նրանք։
Հիշեցնենք` ՀՀ ԱԻՆ կանխատեսումների համաձայն` հանրապետության տարածքում նոյեմբերի 10-ի գիշերը, 12-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 10-ի երեկոյան ժամերին, 11-ին շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր