Այսօր Ավագ Երեքշաբթի է, երկնքի արքայությունը պիտի նմանեցվի տասը կույսերի          Իրան–ԱՄՆ անուղղակի բանակցությունների առաջին փուլն դիվանագիտության վարպետաց դաս էր, որը խոստովանում են նաև Իրանի թշնամի Իսրայելում       Ուզում ես օրը վեց անգամ մսով ճաշ կեր, եթե այդ միջավայրում ես ապրում, ուրեմն աղքատ ես    

15 նոյ 2021 14:08

Ադրբեջանը մերժում է. հայկական կողմը բանակցում է աճյունների որոնումները վերսկսելու համար

Արցախյան պատերազմում զոհվածների աճյունների ու անհետ կորած զինծառայողների որոնումների վերսկսման շուրջ Արցախի ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը բանակցություններ է վարում, տեղեկանում ենք գերատեսչության Facebook–ի էջից։
«Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում է շահագրգիռ բոլոր կառույցների հետ»,– ասված է ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
Նոյեմբերի 13-ին ԱԻՊԾ–ն հայտնել էր, որ աճյունների որոնողական աշխատանքները դադարեցված են ս.թ. հոկտեմբերի 18-ից։
Դրանից հետո որոնումներ իրականացնելու` հայկական կողմի բոլոր առաջարկներն Ադրբեջանը տարբեր պատրվակներով մերժել է։
Հիշեցնենք` 2020 թվականի նոյեմբերի 13-ին ՌԴ խաղաղապահ ուժերի, ԿԽՄԿ առաքելության և ադրբեջանական կողմի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԱԻ պետական ծառայության գործուն մասնակցությամբ, Շուշիում սկսվեց որոնողական, դիերի հայտնաբերման և փոխանակման գործընթացը։
Այդ օրն առաջին անգամ հայերն ու ադրբեջանցիները դեմ առ դեմ հանդիպեցին և բանակցեցին զոհված զինծառայողների մարմինների փոխանակման շուրջ։
2020 թվականի նոյեմբերի 13-ից սկսած Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնումների և Ադրբեջանի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է ընդհանուր 1697 աճյուն, որոնց թվում նաև քաղաքացիական անձինք են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր