Մայիսի 1-ին և 2-ին Արեգակի վրա կարող են լինել ամենաուժեղ X դասի բռնկումներ, մագնիսական փոթորիկը կարող է ծածկել Երկիրը          Ադրբեջանը մայիսից պատրաստվում է սկսել բնակեցնել հայկական Շուշի քաղաքը       Ադրբեջանի հետ շուտափույթ սահմանազատումն ու սահմանագծումը սպառնալիք է ՀՀ անվտանգության, կենսագործունեության ու հետագա գոյության համար    

16 նոյ 2021 10:31

Ի՞նչ կա թաքնված, ինչու է Վաղարշակ Հարությունյանի համար ՌԴ-ն մերժում, իսկ Փաշինյանն անձամբ խնդրում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.  «Դեռ ամիսներ առաջ, երբ Վաղարշակ Հարությունյանը ազատվեց պաշտպանության նախարարի պաշտոնից, տեղեկություններ տարածվեցին, որ նա նշանակվելու է Ռուսաստանում Հայաստանի Հանրապետության դեսպան: Որոշ ժամանակ առաջ մենք գրել էինք, որ Հարությունյանի՝ դեսպան դառնալու «փափագը» թե՛ Հայաստանի, թե՛ Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչություններում ոչ միայն տարակուսանք, այլև լուրջ զայրույթ է առաջացրել:


«Փաստ» թերթի հավաստի տեղեկություններով, Վաղարշակ Հարությունյանի՝ դեսպան նշանակվելու ագրեմանի հարցումը երկու անգամ ուղարկվել է Մոսկվա, սակայն այնտեղից պատասխան չի եղել: Դեսպանի նշանակման պարագայում հարցումը հաստատվում է 20 օրվա մեջ, իսկ եթե 20 օրում պատասխան չկա, նշանակում է, որ այն մերժված է: Մեր աղբյուրների փոխանցմամբ, Հարությունյանի նշանակման դիմումը փաստացի երկու անգամ մերժել է պաշտոնական Մոսկվան, իսկ դրա համար, ասում են, պատճառները շատ են:


Հերթական անգամ, ըստ թերթի տեղեկության, Նիկոլ Փաշինյանն անձամբ է խնդրել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Հարությունյանին այդ պաշտոնում նշանակելու համար: Իսկ թե ինչու է Փաշինյանն անձամբ խնդրում, մտածելու տեղիք է տալիս...»


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր