Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

20 նոյ 2021 13:58

Ինչու տեղի ունեցավ Սյունիքի բախումը․ընթանում է պարզ պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև

Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևն ու Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 15-ին Բրյուսելում հանդիպելու են Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկով՝ ԵՄ-Արևելյան գործընկերության գագաթնաժողովի շրջանակներում։ 


 MediaHub.am-ի հետ զրույցում անդրադառնալով նոր հանդիպմանը ռուսական կողմի բացակայությանը՝ քաղաքագետ Գագիկ Համբարյանը ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ հանդիպումը տեղի է ունենալու Բրյուսելում, սակայն Բրյուսելն այս դեպքում պետք է ընկալել ոչ թե Բելգիայի մայրաքաղաք, այլ Եվրամիության և ՆԱՏՕ-ի կենտրոնատեղի։ 


 «Արդեն հասկանալի է, թե ինչն էր պատճառը, որ ամեն ինչ արվեց, որպեսզի տորպեդահարվի Մոսկվայում սպասվելիք հանդիպումը, որը Կրեմլի մակարդակով էր կազմակերպվում, բայց չեղարկվեց։ Հիմա կարելի է հասկանալ, թե ինչով էր պայմանավորված նոյեմբերի 15-16-ի կարճատև բախման սցենարը և նոյեմբերի 16-ին Ազգային ժողովում իմքայլականների հակառուսական հիստերիան։ Այսինքն, ընթանում է պարզ պայքար Արևմուտքի և Ռուսաստանի միջև առ այն, թե որն է իր վրա վերցնելու Արցախյան հարցի վերջնական լուծման մենաշնորհը»,- ասաց նա։


 Համբարյանի խոսքով՝ հրադադարի ստորագրումից հետո Նիկոլ Փաշինյանի ջանքերով Մինսկի ֆորմատով տապալված գործընթացը հատուկ էր արված, քանի որ բոլորն էլ լավ գիտեին, որ չկա Արցախյան հարց, չկա Ռուսաստանի ազդեցություն Հայաստանում և մեր տարածաշրջանում։


 «Բազմիցս նշել եմ, որ Նիկոլ Փաշինյանի ծրագրերը կիսատ մնացին, քանի որ չկարողացավ ամբողջ Արցախը հանձնել Ադրբեջանին, ինչպես պլանավորել էր։ Այժմ Ռուսաստանի և Արևմուտքի միջև աշխարհաքաղաքական պայքարի երկրորդ փուլն է, քանի որ, եթե Արցախյան հարցի վերջնական լուծման տարբերակը գտնվի, իսկ դրա նախապայմանները թուրք-ադրբեջանական տանդեմը վաղուց է գծել, Հայաստանի՝ Ադրբեջանի ամբողջականության ճանաչումը, և իշխանականների զառացանքները, թե դելիմիտացիայով և դեմարկացիայով Արցախի կարգավիճակի հարց չեն լուծում, սուտ է։ Նրանք մեխանիկորեն Արցախի հարցը գցում են Ռուսաստանի «գրպանը», և ընդամենը մոտ 4 տարի հետո ՌԴ-ն պետք է կա՛մ դուրս գա Արցախից, կա՛մ շարունակի մնալ և ևս մեկ անգամ կշտամբվի միջազգային հանրության կողմից՝ որպես ագրեսոր և օկուպանտ պետություն»,- մեկնաբանեց քաղաքագետը։


 Դիտարկմանը, որ Փաշինյանի ղեկավարած իշխանությունը փորձում է դուրս գալ Ռուսաստանի ազդեցության գոտուց, Ղամբարյանն արձագանքեց․ 


 «Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից փորձում է պոկվել իր վարչապետ եղած ժամանակից։ Նրա բոլոր քայլերը՝ մինչև պատերազմի սկիզբը, բացահայտ հակառուսական են եղել։ Հիմա, երբ Փաշինյանին սատարողները հայտարարում են, թե մենք չունենք դաշնակիցներ, դա մենք ենք արել այդպես, որ չունենք։ Նիկոլ Փաշինյանն իշխանության է եկել, որպեսզի Հայաստանը դուրս բերի ՌԴ ազդեցության գոտուց»։

Հարցին՝ առանց Ռուսաստանի մասնակցության նման հանդիպման արդյունքում հնարավո՞ր է Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունների վատթարացում, քաղաքագետը պատասխանեց․ 

«Եթե ռուսները ձեռքերը լվան Հայաստանից, դա կլինի ՀՀ կործանումը, առաջին հերթին մեզ համար է աղետալի լինելու, իսկ երկրորդը՝ դա մի քանի շատ մեծ ռումբեր կդնի Ռուսաստանի տակ»։ 


Անդրադառնալով Ալիև-Փաշինյան հանդիպման ընթացքում հնարավոր նոր փաստաթղթի ստորագրմանը՝ Համբարյանը նշեց, որ չի բացառվում՝ 2020թ-ի հունվարի 11-ին ստորագրված փաստաթղթից հետո նորը կստորագրեն՝ փորձելով իդենտիֆիկացնել հարաբերություններն Արևմուտքի և Արևելքի հետ։

Ըստ Գագիկ Համբարյանի՝ իրականում, գլոբալ առումով տեղի է ունենում Ռուսաստանը տարածաշրջանից ընդհանրապես, և Հայաստանից՝ հատկապես, դուրս թողնելու գործընթաց


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր