«Hyundai Elysion»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել դաշտում, կա տուժած          Արցախ վերադառնալու մեր իրավունքը չի կարող պայմանավորված լինել մեր քաղաքացիությամբ       Որևէ մեկը չի ասել, որ Ղարաբաղը թոկ էր, ասվել է՝ Ղարաբաղի հարցն էր թոկ Հայաստանի վզին, դրանք շատ տարբեր բաներ են    

23 նոյ 2021 14:44

Պեսկովը՝ Ուկրաինայի վրա հարձակվելու մասին.Ով է ում վրա հարձակվո՞ւմ՝ Ռուսաստանն Ուկրաինայի, թե՞ Ուկրաինան՝ Ռուսաստանի

Ռուսաստանը որևէ ագրեսիվ ծրագրեր չի կառուցում Ուկրաինայի նկատմամբ: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը:  


«Ով է ում վրա հարձակվո՞ւմ՝ Ռուսաստանն Ուկրաինայի, թե՞ Ուկրաինան՝ Ռուսաստանի: Ամերիկյան և ուկրաինական ԶԼՄ-ները պնդում են, որ Ռուսաստանը ագրեսիա է պատրաստում Ուկրաինայի դեմ, հարձակում, իսկ մենք պնդում ենք, որ Ուկրաինան է ագրեսիվ գործողություններ ծրագրում Դոնբասի, Լուգանսկի և Դոնեցկի դեմ, սա նրբություն է, որը պետք է ճիշտ հասկանալ և ճիշտ մեկնաբանել: Բազմիցս հայտարարել ենք տարբեր մակարդակներով, որ Ռուսաստանը չի պատրաստվում ոչ մեկի վրա հարձակվել, որևէ ագրեսիվ ծրագրեր չունի»,- ասել է Պեսկովը:


Նրա խոսքով՝ Ռուսաստանը խորապես մտահոգված է Ուկրաինայի Զինված ուժերի սադրիչ գործողություններով Դոնբասում շփման գծի երկայնքով:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր