Պատրաստ եղեք ցրտերին և տեղումներին
Հայաստանի շրջանների զգալի մասում նոյեմբերի 25-ին սպասվում են տեղումներ, լեռնային եւ նախալեռնային շրջաններում՝ ձյան տեսքով։ Առանձին վայրերում կդիտվի մառախուղ, քամին արեւելյան է` 2-5 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանը ցերեկը կնվազի 3-5 աստիճանով, Լոռու, Տավուշի եւ Սյունիքի մարզերում, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղում՝ 9-11 աստիճանով։ Ինչպես հայտնում են «Հայպետհիդրոմետ»-ից, Երեւանում սպասվում է անձրեւ։ Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +4 +6, վաղը ցերեկը՝ +7 +9։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 +4,
Կոտայքի լեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +3,
Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +2 +4, ցերեկը՝ +4 +6,
Սեւանա լճի ավազանում գիշերը՝ 0-3, ցերեկը՝ 0 +2,
Լոռիում գիշերը՝ -2 +2, ցերեկը՝ -1 +2,
Տավուշում գիշերը՝ +1 +5, ցերեկը՝ +4 +6,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ 0 -4, ցերեկը՝ 0 +2,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +2 +5, ցերեկը՝ +6 +9,
Արարատում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +7 +10,
Արմավիրում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +7 +10,
Վայոց ձորի լեռներում գիշերը՝ 0 -2, ցերեկը՝ 0 +3,
Վայոց ձորի նախալեռներում գիշերը՝ +3 +6, ցերեկը՝ +7 +10,
Սյունիքի հովիտներում գիշերը` +4 +6, ցերեկը՝ +3 +7,
Սյունիքի նախալեռներում գիշերը՝ -1 +4, ցերեկը՝ -1 +3,
Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +3 +7, ցերեկը՝ +2 +7։