«Կարծում եմ՝ հայ ռազմագերիների հարցը պետք է ամբողջությամբ փակվի. ռուս խաղաղապահները գործն ավարտին կհասցնեն». Մուրադով          Թաթուլ Հակոբյանն ահազանգում է՝ սպառնում են իրեն կյանքից զրկել.Ոհմակային այս արշավն ուղղորդվում է Հայաստանից և ԱՄՆ հայկական շրջանակներից       Կրակը 5-7 մետրից է արձակվել, ինչը նշանակում է, որ տեղի է ունեցել դիվերսիոն գործողություն.Ժամանակը մեր դեմ է աշխատում    

25 նոյ 2021 13:40

Կովիդի դեմ պայքարի վերաբերյալ փաստաթղթերի փոխարեն ԱՆ-ն ՍԴ-ին տրամադրել է մեծահասակների մոտ միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցը

Սահմանադարական դատարանում սեփական միջոցներով պարտադիր թեստ հանձնելու կամ կորոնավիրուսի դեմ պատվաստվելու վերաբերյալ առողջապահության նախարարի հրամանի սահմանադրականության հարցի քննության ժամանակ ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանն ասաց, որ գործով զեկուցող ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը ներկայացրեց, թե ինչ փաստաթղթեր է պահանջել առողջապահության նախարարությունից: Պահանջել է տրամադրել  նաև կորոնավիրուսային հիվանդության  տարածման կանխարգելմանը, դրա դեմ պայքարին առնչվող հրամանների պատճեները:


«Առողջապահության նախարարությունը տրամադրել է մոտ 68 ակտեր, որոնց  կապը սույն գործի վեճի առարկայի հետ առավելագույնն այնքանով է, որքանով… ՍԴ-ին է  տրամադրվել նաև  մեծահասակների մոտ միզուղների վարակների վարման կլինիկական ուղեցույցը:


Ուսումնասիրե՞լ եք այդ ակտերը, և ձեր կարծիքով դրանք և հատկապես վերջին նշված ուղեցույցը ՍԴ-ում քննվող  սույն գործի լուծման համար ունե՞ն էական նշանակություն, արդյո՞ք  տրամադրված ակտերը սոսկ ծավալի առումով տպավորություն չեն ստեղծում և ծանրաբեռնում  ՍԴ-ն վեճի առարկայի հետ ուղղակիորեն անմիջականորեն կապ չունեցող նյութերը»,- Ա. Պետրոսյանն այս հարցերն ուղղեց Է. Շաթիրյանին:


Ա.Պետրոսյանի խոսքով, մեծահասակների մոտ միզուղների վարակների վարման կլինիկական ուղեցույցը և նմանատիպ այլ ուղեցույցները ուսումնասիրել է, բժշկագիտական  տեսանկյունից չգիտի՝ ինչքանով կարող է առնչություն ունենալ կորոնավիրուսի հետ, մասնագետները կարող են ասել,  բայց  գործի լուծման և միզուղիների վարակների վարման կլինիկական ուղեցույցի միջև կապ չի տեսել:


Է. Շաթիրյանն ասաց, որ խնդրել է հստակ  տրամադրել կորոնավիրուսային հիվանդության  տարածման կանխարգելմանը և  դրա դեմ պայքարին առնչվող բոլոր հրամանների պատճեները:


«Հասկանալի է, որ ձեր նշած ակտն ուղղակիորեն չի վերաբերում վեճի առարկային, ավելին՝ ոչ միայն  ձեր նշած  համապատասխան ուղեույցը, նաև մյուս փաստաթղթերը»,- նշեց զեկուցող Շաթիրյանը:


Միաժամանակ ասաց, որ սույն սահմանադրաիրավական վեճի առարկային ուղղակիորեն առնչվում են առողջապահության նախարարի մի քան հրամաններ:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր