Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

27 նոյ 2021 13:15

Օմիկրոն՝ կորոնավիրուսի նոր տարբերակ, որը ունի մուտացման և վարակման բարձր ցուցիչներ,աշխարհում կտարածվի մի քանի ամիսների ընթացքում

Կարեն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝
 
Մինչ աշխարհը կորոնավիրուսի երրորդ և չորրորդ ալիքների շրջանում է մնացել, այդ ընթացքում առաջանում են նոր մուտացիաներ։
 
Օմիկրոն՝ կորոնավիրուսի նոր տարբերակ, որը ունի մուտացման և վարակման բարձր ցուցիչներ։
 
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և Հիվանդությունների կանխարգելման եվրոպական կենտրոնը զգուշացնում եմ, որ հարավաֆրիկյան երկրներում տարածված կորոնավիրուսի այս տեսակի վարակը գրանցսել է արդեմ Բելգիայում և կարճ ժամանակ անց կարող է սփռվել ողջ Եվրոպայում։
 
Այս պահին հայտնի է, որ Օմիկրոնը կորոնավիրուսի մինչ այս եղած ամենածանր մուտացիան է։ Գիտնականները կարծում են, որ առկա պատվաստանյութերը ի զորու կլինեն ազդեցություն ունենալ նաև այս մուտացիայի պարագայում։
Սակայն զգուշավորությունն այս անգամ ավելի բարձր մակարդակի է։ Եվրոպայում գրանցված մի քանի դեպքերից հետո վերագործարկվել են բոլոր սահմանափակումները կապված փոխադրումների հետ այն երկրներից որտեղ Օմիկրոնի ակտիվ վարակի շրջան է։
 
Հ.Գ. Մուտացիաները արագ տեղի է ունենում այն երկրներում, որտեղ պաատվաստվածների թիվը շատ քիչ է։
 
Պատվաստումը այսօր հայտնի միակ միջոցն է պանդեմիայի դեմ պայքարի և մուտացիաների շղթան կոտրելու համար։
***
ԵՄ-ում նշել են կորոնավիրուսի նոր շտամի տարածման ժամանակահատվածը: Նոր շտամը կոչվում է Օմիկրոն (B.1.1.529), որը հայտնաբերվել է արդեն մի շարք երկրներում: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը տեսաուղերձում ասել է, որ մոտակա մի քանի ամիսների ընթացքում շտամը կարող է տարածվել ամբողջ աշխարհում։ Եվրահանձնաժողովի ղեկավարը նաև ընդգծել է  կորոնավիրուսի նոր շտամի լրջությունը։




Հարավային Աֆրիկայում, Բոտսվանայում և Հոնկոնգում նոր տեսակի վարակի մասին առաջին հաղորդումները հայտնվեցին նոյեմբերի 24-ին: Ավելի ուշ COVID-19-ի այս նոր շտամի մասին լուրեր հայտնվեցին Իսրայելում և Բելգիայում։ Հարավային Աֆրիկայում COVID-ի նոր շտամի մասին առաջին հաղորդումների հաջորդ օրը գրանցվեց 22 դեպք։

Ավելի վաղ ԱՀԿ-ն COVID-ի նոր շտամը ճանաչել էր որպես սպառնալիք աշխարհի համար։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր