Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու, այն ծառայելու է Գյումրուն ու բոլոր գյումրեցիներին          Զելենսկին ցանկանում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, բայց նա հասկանում է, որ երբեք չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ       ՀՀ քաղաքացին ազատորեն ընտրություն կատարելու հնարավորություն ունի, նրա ընտրությունը մեզ համար օրենք է    

29 նոյ 2021 15:15

Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում և հետ չենք կանգնի Իսրայելի ոչնչացումից. Իրան

Իրանի զինված ուժերի խոսնակ բրիգադային գեներալ Աբոլֆազլ Շեքարչին նոյեմբերի 27-ին կոչ է արել ոչնչացնել Իսրայելը. հայտնում է The Jerusalem Post-ը։

Այս մասին Աբոլֆազլ Շեքարչին հայտարարել է իշխանությունների կողմից վերահսկվող իրանական ուսանողական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ «Մենք չենք նահանջի Իսրայելի կործանման խնդրից նույնիսկ մեկ միլիմետրով։ Մենք ցանկանում ենք ոչնչացնել սիոնիզմն աշխարհում»,- հայտարարել է գեներալը:

Շեքարչիի հայտարարությունը հնչել է իրանական միջուկային ծրագրի շուրջ նոյեմբերի 29-ին Վիեննայում մեկնարկող  բանակցությունների ֆոնին։ Իրանցի գեներալը նաեւ ասել է, որ Իրանը կարող է (գետնին ) «հավասարեցնել Հայֆան եւ Թել Ավիվը կարճ ժամանակում»։

Հարցազրույցում Շեքարչին քննադատել է Բահրեյնին և ԱՄԷ-ին Իսրայելի հետ հարաբերությունները կարգավորելու համար: «Սաուդյան Արաբիան, Բահրեյնը, ԱՄԷ-ն և այլ երկրներ համարվում են մուսուլմանական, մեզ համար նրանք սիոնիստական ռեժիմի մաս են, և դա շատ կարևոր է»,- ասել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր