Միանգամից երկու աններելի հանցանք. Ռուսների սենսացիոն բացահայտումը՝ 44-օրյա պատերազմի մասին          Ադրբեջանը մերձեցել է Կիպրոսի թուրքերին ղարաբաղյան 2-րդ պատերազմում տարած ռազմական հաղթանակի ֆոնին       Երևանից Արցախի և ՀՀ-ի սահմանամերձ բնակավայրերի համար «անձնազոհ» պայքարող օնլայն «ֆիդայիններին» պետք է մեկ բան հորդորեմ․ Սամվել Հակոբյան    

06 դեկ 2021 15:13

Ո՞րն է ինքնաթիռի ամենաապահով նստատեղը

Փորձագետները պատմել են, թե ինչպես են ինքնաթիռների նստատեղերն ազդում կորոնավիրուսով վարակվելու հավանականության վրա։ Այս մասին գրում է «ՌԻԱ ՆՈՎՈՍՏԻ» գործակալությունը, վկայակոչելով Travel Daily Media-իին:


Թռիչքն ավելի վտանգավոր չէ, քան գնումներ կատարելը, կարծում են փորձագետները:


Ինքնաթիռների բարձր արդյունավետ ֆիլտրման և օդափոխության համակարգերը արդյունավետորեն կանխում են վիրուսով վարակված կաթիլների մանրէները օդի միջոցով: Ավելին, ԱՄՆ-ի Հիվանդությունների վերահսկման կենտրոնը նույնիսկ հայտարարել է, որ վիրուսի փոխանցման ռիսկը ինքնաթիռում չափազանց ցածր է: 


Սակայն, Փենսիլվանիայի համալսարանի աշխատակից Ուիլյամ Բանֆլետի և Ջեռուցման, Հովացման  ինժեներների ամերիկյան ընկերության համաճարակների հարցերով հատուկ խմբի նախագահի խոսքով՝ սրահում ամենաանվտանգ նստատեղը պատուհանի մոտ է:


Բանն այն է, որ բազկաթոռի մի կողմում պատ կա, ինչը հնարավորություն է տալիս կրկնակի կրճատել մյուս ճանապարհորդների հետ շփումների քանակը՝ համեմատած շարքի կենտրոնում գտնվող նստատեղերի հետ։ Ստացվում է, որ այդ ուղևորների կողքով անց ու դարձ չի իրականացվում։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր