ԱՄՆ-ն կարող է դուրս բերել զորքերը Իտալիայից և Իսպանիայից, Իտալիան մեզ ընդհանրապես չի օգնել, իսկ Իսպանիան իրեն սարսափելի է պահել          ԿԸՀ–ն ընտրություններին առաջադրված 19 ուժից 8–ի փաստաթղթերում խնդիրներ է նկատել և 48 ժամ է տվել դրանք ուղղելու համար       Մայիսի 5-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

08 դեկ 2021 10:43

Տղամարդը վախենալով քրեական պատասխանատվությունից, սպանել է իր 3 երեխաներին՝ 4, 8 և 10տարեկան, կնոջը, որից հետո ինքնասպան է եղել

Գերմանիայում տղամարդը սպանել է իր ողջ ընտանիքին և կրակել ինքն իրեն՝ վախենալով պատժվել կորոնավիրուսի դեմ կեղծ պատվաստման վկայականի համար։ Այս մասին գրում է Der Tagesspiegel-ը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները:

Նշվում է, որ Բեռլինից հարավ գտնվող Քյոնիգս Վուստերհաուզեն քաղաքում զոհերի տանը մահից առաջ թողնված գրություն են հայտնաբերել։ Նամակում տղամարդը խոստովանել է, որ կնոջ համար Covid-ի անձնագիր է գնել, սակայն գործատուն իմացել է այդ մասին։

Գերմանացին, վախենալով քրեական պատասխանատվությունից, սպանել է իր երեք երեխաներին՝ չորս, ութ և տասը տարեկան, ինչպես նաև կնոջը, որից հետո ինքնասպան է եղել։ Ոստիկանները տանը ատրճանակ են հայտնաբերել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր