Հայաստանը նոր միջուկային ռեակտորի կառուցման հարցում շարունակում է բանակցել տարբեր երկրների հետ          Պարոն Քոչարյանի գիտելիքները և իմացությունը տարածաշրջանի և միջազգային իրադրության մասին հուսահատ կերպով հնացած են       Արցախի վերաբերյալ իրական տեսնում եմ միայն վերադարձի իրավունքը, որը իր հետևից բերելու է գույքային որոշակի իրավունքների    

10 դեկ 2021 12:38

Փաշինյանը հասկանում էր, որ Արցախի հարցում ելք չկա, ինչու էր Ռուսաստանի, Իրանի և մյուսների հետ հարաբերությունները փչացնում

Եթե Նիկոլ Փաշինյանը հասկանում էր, որ Արցախի հարցում ելք չկա, ինչու էր Ռուսաստանի, Իրանի և մյուսների հետ հարաբերությունները փչացնում։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ազատագրական շարժման մասնակիցներից մեկը։

Նշենք, որ ազատագրական շարժումը բողոքի ակցիա էր իրականացնում ԱԳ նախարարության շենքի մոտ։ Նրանք պահանջում էին հանդիպում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։

«Նիկոլ Փաշինյանին ներկայացրել են, թե ինչ վիճակում է արցախյան հարցը։ Այսինքն ինքն իշխանություն ունենալու համար համաձայնել է հանձնել Արցախը։ Սա է կարևոր հարցը, որին հստակորեն քաղաքական գնահատական պետք է տրվի։

Փետրվարից իրեն զեկուցել են, որ պատերազմ է սկսվում, ի՞նչ է արել։ Մայիսի 20-ին գնաց Արայիկ Հարությունյանի նախագահ ընտրվելը շնորհավորեց ու Շուշիում պարեց։ Այդ պարելու փոխարեն կարող էին զենք-զինամթերք առնեին։ Օգոստոսին զեկուցվել է իրեն, որ թուրքական F16-ները շատ ցածր մակարդակի վրա թռել են և նկարահանել մեր ամբողջ դիրքերը, հարկավոր է դրանք տեղափոխել։ Ինքը որպես գլխավոր գերագույն հրամանատար, հրաման չի տվել»,-ասաց ազատագրական շարժման մասնակիցը։

Վերջինս նշեց, որ ԱԳՆ-ն այսօր մի քանի կարևոր հարցի է պետք է պատասխանի, այդ թվում ասի, թե սահմանազատումն ու սահմանագծումը որ քարտեզներով են իրականացնում, և այդ գործընթացում Հայաստանից ինչ մասնագետներ են ներգրավվելու։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր