Կոտայքի մարզում բшխվել են «Kia Optima»-ն և «Nissan Sentra»-ն, կան վիրшվորներ          Փաշինյանը ՀՀ քաղաքացուն «ստիպում է» հավատալ Իլհամ Ալիևի մերկ խոսքերին       Իրանը և նրա դաշնակիցները չեն հարվածել Թուրքիային և Օմանին, դրանք Իսրայելի սադրանքներ են    

10 դեկ 2021 13:28

ԱՄՆ-ը չի բացառում օբյեկտներ կառուցել Վրաստանում և Հայաստանում՝ աջակցելու իր «պաշտպանական գործունեությանը». RT

ԱՄՆ-ը չի բացառում Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների կառուցման համար միջոցներ հատկացնելու հնարավորությունը՝ իր «պաշտպանական գործունեությանը» աջակցելու համար։ Այս մասին ասվում է ԱՄՆ բանակի ինժեներների կորպուսի հրապարակած նախնական փաստաթղթերում. հայտնում է RT-ն։

Ինչպես հետևում է տեքստում բերված տվյալներից, ամերիկյան կողմը մտադիր է երկու առանձին պայմանագիր կնքել ընկերությունների հետ, որոնք պատրաստ կլինեն մասնակցել Վրաստանում և Հայաստանում նոր օբյեկտների նախագծման և կառուցման, ինչպես նաև հին օբյեկտների սպասարկման և վերանորոգման աշխատանքներին` «ի պաշտպանություն Միացյալ Նահանգների պաշտպանական գործունեությանը»։

Նշվում է, որ առաջարկվող պայմանագրերից յուրաքանչյուրը «առաջին հերթին վերաբերելու է շենքերի կառուցմանը, նախագծմանը, վերակառուցմանը, ճանապարհների, մայթերի վերանորոգմանը» և այլն։

Նախնական տվյալներով՝ համապատասխան պայմանագրերով աշխատանքի ընդհանուր արժեքը կարող է կազմել 45 մլն դոլար։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր