Կապանում «КамАЗ»-ից հաստոցն ընկել և հայտնվել է երթևեկելի գոտում, վարորդը տեղափոխվել է հիվանդանոց          Դա իմ ավտոշարասյունը չի, դա ՀՀ վարչապետի ավտոբուսն է, ես դրա հետ ի՞նչ կապ ունեմ       ՄԻՊ-ը քրեակատարողական հիմնարկներում մահերի, ինքնասպանությունների և ինքնավնասումների դեպքերի աճը խիստ մտահոգիչ է համարում    

16 դեկ 2021 15:17

Թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացվում, այլ երկարաձգվում է. Քերոբյան

Կառավարությունը թուրքական ապրանքների ներկրման արգելքը չի խստացնում, այլ փոքր փոփոխություններով երկարաձգում է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` կառավարության նիստից հետո այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:



«Կառավարությունը կարծում է՝ այն տնտեսական արդյունքները և սպասումները, որ ունենք, մեզ թույլ են տալիս տալ այն գնահատականը, որ մենք ճիշտ ենք անում: Կարող եմ ասել, որ ընդհանուր առմամբ մենք տնտեսական հարաբերությունները Թուրքիայի հետ տեսնում ենք ճիշտ նախագծված և սիմետրիկ` չենք դիտարկում, որ միակողմանի պետք է լինեն հարաբերությունները»,- ասաց Քերոբյանը:


Նախարարի կարծիքով՝ Թուրքիայի հետ հարաբերությունները ապաշրջափակման համատեքստում պետք է շատ մանրամասն քննվեն, և դա պետք է լինի երկկողմանի գործողություն:


«Կա լայն հանրային երկխոսություն այս հարցի վերաբերյալ` և՛ կառավարությունը, և՛ իշխող քաղաքական ուժը չի թաքցնում, որ կան տարբեր կարծիքներ այդ հարցի շուրջ, և դա նորմալ ենք համարում»,- ասաց Քերոբյանը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր