Աշխարհը կորցնում է ուկրաինական հակամարտության նկատմամբ հետաքրքրությունը          Իրազեկում՝ կենսաթոշակի վճարման վերաբերյալ       Ուկրաինական Լիսիչանսկի բոլոր մուտքերն ու ելքերը շրջափակված են, կարելի է ենթադրել, որ շուտով կսկսվի լայնամասշտաբ հարձակում    

28 դեկ 2021 15:02

Թուրքերը կրկին «դրական խաբար են» ուղարկում հայերին.կարևորագույն հարցերի մասին մենք կրկին իմանում ենք թուրքերից

Նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Թուրքերը կրկին «դրական (կներեք) խաբար են» ուղարկում հայերին։
Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտնել է, որ Մոսկվայում մոտակա ժամանակները Հայաստանի և Թուրքիայի այսպես կոչված հանձնակատարների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։
Թուրքը նաև հայտնել է, որ հանցագործ և ցեղասպան Թուրքիան սպասում է «ռեալ և իրատեսական քայլերի» փաշինյանական իշխանություններից երկու երկների միջև հարաբերություններ ձևավորելու համար։
Այլ կերպ ասած, «ռեալ և իրատեսական քայլեր» եզրույթի տակ թուրքերը հասկանում են հայերի կողմից հնազանդ և թուրքամետ կեցվածքի դրսևորում։
Համոզված եմ, որ փաշինյանական իշխանությունները կհամաձայնվեն թուրքերի նախապայմաններին, քանզի որքան էլ այս իշխանությունը պնդի հակառակը, բայց դատելով իրենց հայտարարություններից և կեցվածքից, սրանք սկզբունքային առարկություններ չունեն թուրքական նախապայմանների մասով, քանզի ամբողջ իրենց քաղաքականությունը կառուցված է մի թեզի շուրջ՝ ամեն գնով, կրկնվում եմ ԱՄԵՆ ԳՆՈՎ «եղբայրանալ» հայասպան, տեռորիստ, մարդակեր Թուրքիայի հետ։
Այս ապազգային, թուրքահաճո եռուզեռի մեջ ուզում եմ մի հարց տալ այս իշխանություններին՝ տնաշեններ, գոնե մի քիչ ամոթ ունեցեք (չնայած ում եմ ասում), ինչո՞ւ ենք Հայաստանին վերաբերող կարևորագույն հարցերի մասին մենք կրկին իմանում թուրքերից։
Կամ դուք տեղյակ չեք, կամ ձեզ թուրքերը ընդհանրապես բանի տեղ չեն դնում։
Կամ դուք միտումնավոր թաքցնում եք տեղեկությունը։
Ախր գոնե ձեր թուրք գործընկերներին խնդրեք, որ ձեզ այդպես կոշտ «պադստավկա» չանեն էլի, թե չէ այս թուրքական թատրոնը լրիվ «անհետաքրքիր է» դառնում։
Ուֆ աման եսիմ է»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր