Ղազախստանում հայտնաբերվել է գլխատված տղամարդու դի

Քաղաքի պարետատան տվյալներով՝ հայտնաբերվել է գլխատված տղամարդու դի։
Ավելի վաղ հայտարարվել էր, որ Ղազախստանում տուժածների թիվը գերազանցում է հազարը։
Հիշեցնենք, որ հունվարի 2-ին Ղազախստանի տարբեր քաղաքներում բողոքի ակցիաներ սկսեցին հեղուկ գազի կրկնակի թանկացման դեմ, ապա բողոքի ցույցերը տարածվեցին երկրի ողջ տարածքում։ Ոստիկանների ու ցուցարարների բախումների հետևանքով կան զոհեր։
Այս պահին Ղազախստանի ողջ տարածքում հայտարարված է երկշաբթյա արտակարգ դրություն, պարետային ժամ է գործում։ Երկրի նախագահ Տոկաևն անվտանգության խորհրդի նիստի ժամանակ բողոքի ակցիաների մասնակիցներին որակել է որպես ահաբեկիչներ։
Նա դիմել է ՀԱՊԿ-ին աջակցության համար, արդեն կա որոշում Ղազախստան հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու մասին։
Ղազախստանի նախագահն արդեն գազի նոր՝ ավելի ցածր գներ է ներկայացրել։