ՀՀ ՊՆ-ն սկսել է Կիրանց և Խեյրեմլի գյուղերի հատվածի ականազերծnւմը. ՆԳՆ          Արեւմուտքի հերթական պահանջը՝ ԱԱԾ-ի վերաբերյալ․ «Հրապարակ»       Տեսանյութ.Կիրանցում ոստիկնության կողմից իրականցվել է «Օղակ» օպերացիա, կան բազմաթիվ բերման ենթարկվածներ    

10 հուն 2022 10:37

Սպասվում է 6-րդ ալիքը. առաջիկա 10 տարում Երկիրը կարող է բախվել ամենազանգվածային անհետացմանը

Երկիրը գտնվում է զանգվածային անհետացման վեցերորդ ալիքի շեմին: Նման նախազգուշացումով է Daily Mail-ին տված հարցազրույցում հանդես եկել Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր Փոլ Էրլիխը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Դեկտեմբերի վերջին Վայրի բնության համաշխարհային հիմնադրամը նախազգուշացրել է, որ առաջիկա տասը տարում Երկիրը կարող է բախվել դինոզավրերի անհետացումից ի վեր ամենազանգվածային անհետացմանը: Նշվում է, որ բուսական եւ կենդանական աշխարհի միլիոնավոր տեսակներ անհետացման եզրին են:

«Զանգվածային անհետացումը քաղաքակրթության առջեւ ծառացած փոխկապակցված էկզիստենցիալ սպառնալիքներից մեկն է, մյուսները ներառում են կլիմայի խանգարումը, գլոբալ թունավորումը եւ միջուկային սպառազինությունների մրցավազքի վերսկսումը»,- ասել է Էրլիխը:

Կլիմայի փոփոխության հետեւանքով առաջացած ջրհեղեղները, երաշտները եւ անտառային հրդեհները կարող են նույնքան լուրջ վնաս պատճառել մոլորակին, որքան հրաբխի զանգվածային ժայթքումը կամ հսկա աստերոիդը:

«Թեեւ որոշ բանավեճեր կան նախորդ հինգ զանգվածային անհետացումների պատճառների մասին, գիտական հանրության մեջ ոչ մի խոսք չկա շարունակվող վեցերորդի պատճառի մասին՝ մարդիկ չափազանց շատ են, եւ նրանցից ամենահարուստները չափազանց շատ են սպառում, եւ այս ամենը խորանում է գենդերային գործոնով, ռասայական եւ տնտեսական անհավասարությամբ»,- հավելել է Էրլիխը:

Մինչ օրս Երկրի վրա հինգ զանգվածային անհետացում է եղել: Դրանցից ամենահայտնին առաջացրել է հսկա աստղակերպը, որը 66 միլիոն տարի առաջ ոչնչացրել է դինոզավրերին: Ավերածությունները պատմական էին, քանի որ աշխարհի տեսակների 76 տոկոսը ոչնչացել է աստղակերպի հարվածից եւ դրա հետեւանքներից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր