«Թուրքիայից մասնավոր ինքնաթիռ է վայրէջք կատարել «Զվարթնոց» օդանավակայանում». Արթուր Գրիգորյան          Ադրբեջանի, Վրաստանի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ փորձում ենք վերականգնել պատմական Մետաքսի ճանապարհը       Ադրբեջանն ու Թուրքիան կրկին համատեղ զորավարժություն են անցկացնում,մասնակցում են զինծառայողներ նաև Քաթարից, Ղազախստանից, Պակիստանից և Ուզբեկստանից    

12 հուն 2022 10:59

Էրդողանն ու Ալիևը պարզպես ոռնում են...Պարզ չէ՞, որ այդ երկու տականքը փորձելու են մուռ հանել

Քաղաքագետ, «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը, անդրադառնալով  հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ երեկ սկսած ինտենսիվ փոխհրաձգությանը, գրում է.

«Կարծես թե բոլորն ամեն ինչ հասկանում են` թյուրքական աշխարհը չի ցանկանում հանդուրժել իր ստորացումը Ղազախստանում:

Էրդողանն ու Ալիևը պարզպես ոռնում են իրենց ինքնասիրությանը հասցված այն հարվածի ցավից, որ հենց Հայաստանն է Ղազախստան զորք ուղարկած ՀԱՊԿ-ի նախագահող երկիրը: Ախր իրենք արդեն հաղթել էին մեզ: Ախր իրենք արդեն ստիպել էին Նիկոլին դավաճանել սեփական երկրին ու ժողովրդին և կապիտուլյացիայի խայտառակ թուղթ ստորագրել: Ու հիմա այսպե՞ս:

Պարզ չի՞, որ այդ երկու տականքը փորձելու են մուռ հանել: Պարզ չի՞, որ ամեն ինչ անելու են, որպեսզի Հայաստանին «իր տեղը» ցույց տան: Ու պարզ չի՞, որ այդպես վարվելով հաջողության հասնելու նրանք ընդամենը մեկ երաշխիք ունեն` այն, որ Հայաստանը շարունակում է ղեկավարել երկիրը կապիտուլյացրած ստորը:

Սա օրինաչափություն է: Թե Թուրքիայում կայծակը խփի ու 10 ոչխար սատկացնի, գալու են ու նորից մեզանից մուռ հանեն: Ինչ ուզում է լինի, մեր հաշվին են ինքնահաստատվելու: Եվ դա շարունակվելու է այնքան ժամանակ, քանի դեռ Նիկոլը վարչապետ է: Ցավոք, սա է դառը ճշմարտությունը»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր