Տեսանյութ.Այսօր Հայ առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Պայծառակերպության տոնը` Վարդավառը          Հայաստանի Մ16 հավաքականը հաղթեց Մոլդովային և դուրս եկավ Եվրոպայի առաջնության եզրափակիչ       Արմավիրի մարզում 18-ամյա ժամկետային զինծառայողը «Nissan Teana»-ով բшխվել է հաստաբուն ծառին, վիրшվոր կա    

13 հուն 2022 10:16

Եթե տեսնենք, մեզ համար վտանգ կա, 3-րդ պատերազմը կսկսենք, երբեք չպետք է խաբվել ներկայիս ՀՀ իշխանության բարի խոսքերին

Հանուն Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության հաստատման՝ Հայաստանը պետք է ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում ասել է. «Մենք երրորդ պատերազմ չենք ուզում (Հայաստանի հետ), դա մեր ծրագրերի մեջ չի մտնում: Մենք ցանկանում ենք, որ պատերազմի շրջանն ավարտվի, մենք ուզում ենք, որ նորմալ հարաբերություններ հաստատվեն, որպեսզի Հայաստանը վերջապես ճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Մենք սա ենք ուզում։ Բայց եթե տեսնենք, որ, ինչպես ասացի, մեզ համար վտանգ կա, այդ սպառնալիքը տեղում կվերացվի»։

Նրա խոսքով, Հայաստանում ռևանշիստական միտումներ են դրսևորվում ոչ միայն նախկին, այլև ներկա պետական պաշտոնյաների մոտ։

«Ուստի, կրկնում եմ, երբեք չպետք է խաբվել ներկայիս իշխանության (Հայաստանի) բարի խոսքերին։ Մենք երբեք չպետք է մոռանանք, թե տարածաշրջանում ինչ  հարևանի հետ ենք ապրում։ Սրա հետ են կապված նաև «սահմանային սադրանքները» ։ Նրանք ուզում են մեզ նորից փորձել»,- ասել է Ալիևը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր