Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

14 հուն 2022 12:48

Պետք է գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի դեմ, այլապես...Ալիևը հիմա էլ հավակնում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը

Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները կոչ են անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության չեզոքացման համար։ Արցախի ԱԺ խմբակցությունները նման հայտարարությամբ են հանդես եկել` անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի արած հայտարարություններին։
Ալիևը, մասնավորապես, հայտարարել էր, թե ԵԱՀԿ Մինսկի խումբը չպետք է զբաղվի Ղարաբաղյան հակամարտությամբ, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ կարգավորել է այն։ Ալիևը շեշտել էր` Մինսկի խումբը չի զբաղվելու այդ հարցով, քանի որ Ադրբեջանը թույլ չի տա։
«Դատապարտելով Ադրբեջանի ղեկավարության նման պահվածքը՝ տարածաշրջանում հասունացող նոր լարվածությունը կանխելու նպատակով, կոչ ենք անում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներին գործնական քայլեր ձեռնարկել այդ երկրի պատասխանատուներին միջազգային իրավունքի դաշտ վերադարձնելու համար»,–ասված է Արցախի ԱԺ–ի հայտարարության մեջ։

Բացի այդ, նշվում է, որ ՀՀ ղեկավարության, միջազգային կառույցների ու ազդեցիկ երկրների կողմից այդ ամենի անտեսումն ու համարժեք արձագանքների բացակայությունը սխալ ազդանշան են դարձել հարևան երկրի ղեկավարի համար։ Արցախի ԱԺ–ն ասում է, որ Ալիևը, մոռացության տալով եվրոպական հեղինակավոր կառույցներին անդամակցելիս իր երկրի կողմից ստանձնած պարտավորությունները, հիմա էլ հավակնում է ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամ երկրներից՝ Ռուսաստանի Դաշնությունից, ԱՄՆ-ից և Ֆրանսիայից կազմված ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության սահմանափակմանը:
Մինսկի խմբի նկատմամբ նմանօրինակ քամահրական վերաբերմունքն Արցախի ԱԺ–ն համարում է անթույլատրելի ու գնահատում որպես բացահայտ արհամարհանք միջազգային իրավունքի և միջազգային հանրության ջանքերի նկատմամբ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր