Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

15 հուն 2022 13:33

Կարճ ասած, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ դանդաղ վերանալ

Կարճ ասաց, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է նախկին պատգամավոր Արման Աբովյանը` անդրադառնալով հայ եւ թուրք հատուկ բանագնացների երեկվա հանդիպմանը:

«Երեկ մեկ ու կես ժամանոց թուրք-հայկական շինծու «մերձեցմանը» նվիրված առաջին հանդիպումը ավարտվեց թուրքերի և հայերի դիվանագիտական «պաչպռոշտիներով»։

Թե՛ թուրքական, թե՛ հայկական ԱԳՆ-ների ներկայացուցիչները ընդգծեցին, որ հանդիպումը անցավ դրական մթնոլորտում։

Ի՞նչ է նշանակում «դրական մթնոլորտ», այդպես էլ պարզ չի, հատկապես, որ թուրքերը հանդիպումից առաջ բազմաթիվ անգամ, այս կամ այլ դիվանագիտական և քաղաքական խողովակներով, հնչեցնում էին մի շարք նախապայմաններ, որոնք, ըստ էության, նշանակում էին, որ Հայաստանը թուրքերի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման դիմաց փաստացի պետք է հրաժարվի պետական և ազգային հիմնարար սկզբունքներից, որոնք հանդիսանում են Հայաստանի և հայ ժողովրդի ԱՆՎՏԱՆԳԱՅԻՆ համակարգի ֆունդամենտը։ Կարճ ասած՝ թուրքերը մեզ առաջարկում էին (և համոզված եմ, որ շարունակում են պնդել) իսպառ հրաժարվել ինքնությունից, հիշողությունից և անվտանգությունից՝ թողնելով մեր «ապագան» թուրք-ադրբեջանական տանդեմի հայեցողությանը։

Այստեղ կա նաև մի շատ կարևոր հանգամանք, որի մասին գրեթե չի խոսվում, սակայն այս պարագայում դա ունի որոշիչ նշանակություն։

Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումը դիտարկում են միմիայն իրենց վերջնանպատակի կոնտեքստում, այսինքն՝ Հայաստանի տարածքով՝ ցամաքով, միավորման և տարածաշրջանում այս կամ այլ ձևաչափով հայերի գործոնի չեզոքացման։

Այստեղ թուրքերի և ադրբեջանցիների դերակատարությունը հստակ կիսված է իրենց միջև, այսինքն՝ իրենք խաղում են փաշինյանական իշխանությունների հետ (իսկ միգուցե ամբողջ հայ հասարակության հետ) «բարի և չար ոստիկանի» դերերը։

Ադրբեջանը «չար ոստիկանն» է, որը մշտապես սպառնում է, սպանում է, վախեցնում է մեզ և պահում է հայ հասարակությանը մշտական լարվածության մեջ։

Թուրքերը դա «բարի ոստիկաններն» են, որոնք միգուցե ԱՌԱՅԺՄ ուղղակի մեզ չեն ոչնչացնում (իհարկե բացի Արցախյան 44-օրյա պատերազմից) և առաջարկում են ավելի փափուկ տարբերակներ մեզ ինքնաոչնչացվելու համար։

Կարճ ասաց, եթե ադրբեջանցին մեզ սպառնում է ոչնչացմամբ, ապա թուրքը առաջարկում է մեզ ոչ թե միանգամից վերանալ, այլ ավելի դանդաղ և ավելի նուրբ ազգային ինքնասպանության տարբերակները։

Յուրաքանչյուր դեպքում, այս թրքահաճո, ադրբեջանամետ, հակապետական և ապազգային իշխանությունները ամեն դեպքում տանում եմ մեզ դեպի իսպառ ոչնչացում․ դանդաղ դա կլինի, թե՝ արագ, ընդհանրապես կապ չունի։

Հ․Գ․
Երեկ Հայաստանի Հանրապետության կառավարությունը փաստացի մեկնարկ տվեց Երասխ-Ադրբեջան և Մեղրի-Ադրբեջան երկաթգծի հայկական հատվածի վերականգնման գործընթացին։

Ինչպես կասեր դասականը․ ֊Совпадение?...не думаю.»,- գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր