Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

18 հուն 2022 18:12

Ինչու է Ռուսաստանը պատրաստվում Ուկրաինայից տարհանել իր դիվանագետներին

Ուկրաինայում Ռուսաստանի երկու հյուպատոսությունների դիվանագետներին հանձնարարվել է պատրաստվել լքել երկիրը: Այս մասին հայտնում է «New York Times»-ը՝ վկայակոչելով Ուկրաինայի անվտանգության բարձրաստիճան պաշտոնյային։

Պաշտոնյայի խոսքով՝ հունվարի 5-ին երկիրը լքել է 18 մարդ, հիմնականում՝ ռուս դիվանագետների երեխաներն ու կանայք։ Ըստ նրա, առաջիկա օրերին սպասվում է, որ Կիևից և Լվովի հյուպատոսությունից 30 մարդ կլքի Ուկրաինան։

Ամերիկացի պաշտոնյայի խոսքով՝ Վաշինգտոնը տեղյակ է եղել մոտալուտ տարհանման մասին։

«Մենք տեղեկություններ ունենք, որոնք վկայում են այն մասին, որ Ռուսաստանի կառավարությունը պատրաստվում էր Ռուսաստանի դեսպանատնից  դեկտեմբերի վերջին և հունվարի սկզբին տարհանել նրանց աշխատակիցների ընտանիքի անդամներին»,-ասվում է հայտարարության մեջ:
***
ՌԴ ԱԳՆ-ն ավելի ուշ հերքել է այդ տեղեկությունը՝ նշելով, որ Կիևում Ռուսաստանի դեսպանությունն աշխատում է սովորական ռեժիմով:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր