Մենք ցանկանում ենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ և շրջել թշնամության էջը          Երկար անկումից հետո դոլարն ու եվրոն թանկացան       Որևէ ծնողին մեկը մոտենա, բոլորիս հետ է գործ ունենալու,եթե 1 ժամից Գարիկ Գալեյանն ազատ չարձակվի, ապա բոլոր ծնողներով ներս են մտնելու շենք    

21 հուն 2022 19:00

Հակաբիոտիկները հարցի լուծում չեն.Բժիշկ Մյասնիկովն ասել է` ինչպես կարելի է տնային պայմաններում բուժել «Օմիկրոնը»

Թեթև վիրուսային վարակն ինքն իրեն է անցնում։ Նման դեպքերում կարելի է տանը բուժվել։ Այս մասին իր Telegram ալիքում պատմել է ռուսաստանցի սրտաբան, հայտնի հեռուստառադիոհաղորդավար, առողջության մասին գրքի հեղինակ Ալեքսանդր Մյասնիկովը։

Մյասնիկովը ևս մեկ անգամ հիշեցրել է` երբ է պետք դիմել բժիշկի.
1.Եթե հանգիստ վիճակում կա հևոց կամ շնչառությունը դժվարացել է ֆիզիկական թեթև ծանրաբեռնվածության ժամանակ։
2.Մշտապես բարձր ջերմություն` 38-ից բարձր։
3.Զարկերակի մշտապես ցածր բաբախյուն։

«Բոլորս այսպես թե այնպես հիվանդանալու ենք «Օմիկրոնով»։ Ոմանք` ասիմպտոմ, ոմանք էլ թեթևակի կհազան և կփռշտան։ Մենք, որպես կանոն, սուր շնչառական հիվանդությունների ժամանակ բժշկի չենք դիմում և ճիշտ ենք անում։ Իսկ եթե այդպես է, եկեք ևս մեկ անգամ խոսենք այն մասին, թե ինչպես է պետք բուժվել տանը», – ասում է նա։

Ջերմություն
Եվ այսպես, եթե կա ջերմություն` վիրուսային վարակի դեպքում, բժիշկ Մյասնիկովի պնդմամբ, այն բուժում է։ Վիրուսը դադարում է բազմանալ 38 և բարձր ջերմության դեպքում։ Սակայն եթե դուք դժվար եք տանում այն, ապա կարող եք ընտրել պարացետամոլը (օրական 3 գրամից ոչ ավել։ Հիշե՛ք` մեծ տարածում ունեցող «փոշիներից» շատերը ևս պարացետամոլ են պարունակում)։ Հիշե՛ք, որ ասպիրինը հակացուցված է երեխաներին և հղիներին, վոլտարենը, իբուպրոֆենը, նուրոֆենը և այլ նման դեղերը բազմաթիվ կողմնակի ազդեցություններ ունեն հատկապես տարեցների դեպքում։ (Եթե, այնուամենայնիվ, ստիպված եք դրանք ընդունել ուղեկցող ցավի դեպքում, անպայման օգտագործեք դրանք այնպիսի դեղամիջոցների հետ, որոնք պաշտպանում են ստամոքսի լորձաթաղանթը, օրինակ` օմեպրազոլ)։ Եթե ջերմությունը չի իջնում նույնիսկ ջերմիջեցնող օգտագործելուց հետո, պետք է դիմել բժշկի։

Հարբուխ
Լավ կլինի քիթը մաքրել աղային լուծույթներով։ Դրանք հասանելի են դեղատներում, կարելի է նաև ինքնուրույն պատրաստել։ Եթե որոշել եք անոթները նեղացնող կաթիլներ օգտագործել, հիշեք` դրանք արագ կախվածություն են առաջացնում և չի կարելի օգտագործել ավելի քան 3-5 օր։

Ցավ և քերոց կոկորդում
Ողողումների (քլորգեկսիդին, միրամիստին օրական մի քանի անգամ), սառնաշաքարների մեծ ընտրություն կա։ Կարևորը` հակաբիոտիկներ մի՛ օգտագործեք, նախազգուշացնում է Մյասնիկովը։ Չէ՞ որ այստեղ ոչ թե մանրէական անգինա է, այլ վիրուս։ Վիրուսի վրա հակաբիոտիկները չեն ազդում, ավելին` հեշտ է դիմադրողականություն ձեռք բերել դրանց հանդեպ։
Մեր տատերը շատ լավ գիտեին` ինչպես բուժել սուր շնչառական հիվանդությունները։ Մնալ տանը, պառկել, օդափոխել սենյակը, շատ ջուր խմել, արգանակներ, շիլաներ ուտել։ Կասեք` 21-րդ դարն է, ոչինչ չե՞ն ստեղծել։ Դե, ինչպե՞ս ասեմ... Հակավիրուսային դեղամիջոցներ են հայտնվել, սակայն դրանք վարակը չեն կանխում, այլ ավելի շատ կրճատում են դրա տևողությունը։ Թեթև դեպքերում դրանք ընդունելու իմաստ չեմ տեսնում», – նշում է Ալեքսանդր Մյասնիկովը։

Նա նաև հիշեցնում է, որ ՌԴ առողջապահության նախարարությունն ավելի արտահայտված ախտանշանների դեպքում խորհուրդ է տալիս օգտագործել ակտիվության լայն սպեկտր ունեցող հակավիրուսային դեղամիջոցներ, ինչպես, օրինակ, ումիֆենովիրն է։ Կարելի է նաև Ինտերֆերոն–ալֆա 2b–ով քթի կաթիլներ օգտագործել։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր