Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

24 հուն 2022 13:50

Հայերին ծաղրող եւ հայհոյող Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է.ռուս ռեփերի ճակատին դաջված է «666»

Մորգենշտերնի երևանյան համերգը չեղարկվել է։ Այս տեղեկությունը Tert.am Life–ի հետ զրուցում հաստատեց համերգի կազմակերպիչ ընկերության՝ Prime Production-ի հիմնադիր տնօրեն Էդգար Օկտանյանը։


Վերջինս չցանկացավ խոսել թեմայի մասին, միայն հաստատեց, որ համերգը չեղարկել են։


Նշենք, որ Մորգենշտերնի համերգը պետք է կայանար մարտի 11–ին ՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։


 
Կազմակերպիչները խոստանում էին աղմկահարույց համերգ, տոմսերի վաճառքն իրականանում էր բավականին մեծ արագությամբ, սակայն Հայաստանում այս լուրը միանշանակ չընդունվեց։ Համերգը մեծ քննադատության արժանացավ, շատերը կոչ էին անում բոյկոտել այն, քանի որ ռուս ռեփերի ճակատին դաջված է «666»։ Նա միշտ աչքի է ընկնում իր արտառոց կերպարով ու արարքներով:
Հիշեցնենք,«Ազգությամբ բաշկիր Ալիշեր Վալեևն, ով առավել հայտնի է Մորգենշտերն անունով, Ռուսաստանում գործող ռեփեր է, ով անցյալ տարվա նոյեմբեր ամսին ՌԴ ներքին անվտանգության կողմից վտարվեց երկրից և այս պահին գտնվում է Դուբայում: Վերջինս հայտնի է դեռահասների և երիտասարդների շրջանում անբարոյականության, թմրամոլության և հակաքրիստոնեական քարոզներով: Բացահայտ սատանիստ է և չի թաքցնում իր հակակրանքը քրիստոնեական արժեքների նկատմամբ: Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում վերջինս ծաղրում և հայհոյում էր հայերին: Եվ այս անձը պատրաստվում է մարտ ամսին Մարզահամերգային համալիրում մենահամերգի՝ համերգի, որի բառերի մեծամասնությունը հայհոյություն է և անպատվություն: Իսկ Հայաստանում սպառել ենք վերոնշյալ սատանիստի, Հայ Ազգ ծաղրողի գրեթե բոլոր տոմսերը և սրտատրոփ սպասում ենք հայհոյախառն «երգեր» լսելուն: Անընդունելի ենք համարում և դեմ ենք մեր երիտասարդության շրջանում նմանաբնույթ միջոցառումների անցկացմանը և կոչ ենք անում հրաժարվել դրան մասնակցելուց»,- գրել  է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր