Կրակոցներ Երևանում․ թիվ 13 դպրոցի պատուհանների վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր          Որ մրգերն են օգնում ազատվել որովայնի հատվածում կուտակված ճարպերից       Նորակառույց շենքի 5-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել, նա հիվանդանոցում մահացել է    

25 հուն 2022 13:00

Վանը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի հայերի համար.Թուրքիան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում

Անկարան ծրագրում է ավիաչվերթներ բացել Հայաստանի շրջաններում եւ ընդլայնել առեւտրային կապերը Երեւանի հետ, երեքշաբթի գրում է «Hüriyyet» թերթը՝ հղում կատարելով Թուրքիայի նախագահի աշխատակազմում արտաքին քաղաքականության վերաբերյալ փակ քննարկումներին։

«Որպես առաջին քայլ որոշվել է բացել ավիահաղորդակցությունը Հայաստանի հետ։ Այնուհետեւ օրակարգում կդրվի այլ շրջաններ թռիչքների հարցը։ Մասնավորապես, Վանը կարող է վերածվել զբոսաշրջային կենտրոնի հայերի համար։ Միեւնույն ժամանակ, նախատեսվում է վերականգնել որոշ պատմական կառույցներ, ինչպիսին են կամուրջը եւ շենքերը Կարսի մոտ, որին հայերը մեծ նշանակություն են տալիս։ Հայկական սփյուռքի ճնշումը նվազեցնելու համար միաժամանակ կընդլայնվեն առեւտրային կապերը»,- գրում է թերթը։

Ավելի վաղ քաղավիացիայի թուրքական վարչությունը տեղեկացրել էր, որ Թուրքիան եւ Հայաստանը կբացեն ավիահաղորդակցությունը փետրվարի 2-ից, չվերթները կիրականացվեն շաբաթը երեք անգամ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր