Տեսանյութ. Կենտրոնում լարված իրավիճակ է․ Ոստիկաններն ուժի կիրառմամբ՝ բերման ենթարկեցին տասնյակ ցուցարարների          Ապրիլի 25-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       Շիրակի մարզում այրվել են տուն և անասնագոմ    

28 հուն 2022 11:00

Մեջքին փոխանցվող եւ ուտելուց հետո կամ պառկած դիրքում սաստկացող ցավը՝քաղցկեղի նշան

Մեջքին փոխանցվող եւ ուտելուց հետո կամ պառկած դիրքում սաստկացող ցավը կարող է լինել ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի նշան։ Այս մասին նախազգուշացնում են Cancer Research UK բրիտանական կազմակերպության մասնագետները։

Ենթաստամոքսային գեղձի քաղցկեղը երկար ժամանակ աննկատ է մնում, եւ դրա համար այն սովորաբար շատ ուշ են ախտորոշում։ Բայց դրա վաղ հայտնաբերումը թույլ է տալիս մեծ հավանականությամբ ժամանակին սկսել թերապիան եւ բուժվել։

Մասնագետների խոսքով՝ ենթաստամոքսային գեղձի քաղցկեղ ունեցող պացիենտների մոտ հաճախ առաջ է գալիս բութ, տանելի ցավի որոշակի տեսակ ստամոքսի շրջանում, որը փոխանցվում է մեջքին։ Որպես կանոն, այն սաստկանում է, եթե մարդը կերել է կամ էլ պառկել, եւ թուլանում է այն դեպքում, երբ մարդը նստում է՝ մարմնով առաջ թեքված։

Այդ վտանգավոր հիվանդության ախտանշաններ կարող են լինել նաեւ ախորժակի կորուստը, քաշի չնախատեսված նվազումը, ինչպես նաեւ կղանքի չափից բաց գույնը։ Որոշ դեպքերում պացիենտի մոտ կարող է դեղնախտ առաջանալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր