Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

02 փետ 2022 14:50

Տեսանյութ.Տղերքը վառված թռան դուրս, մեկի դեմքը վառված էր.Մի քիչ ուշացնեին, շենքը կպնելու էր

Երեւանի Արցախի 8 հասցեի բենզալցակայանում այսօր՝ փետրվարի 2-ին, տեղի ունեցած պայթյունին ականատես են եղել քաղաքացիներ։ NEWS.am-ի հետ զրույցում ականատեսներից Գառնիկ Գալստյանը պատմեց՝ բենզալցակայանի դիմաց ավտոմեքենա էր կանգնած, որը պայթյունի հետեւանքով բռնկվել է։

«Գործ էի անում, տեսա, որ պաժար է, չիմացա ինչից էր կպել։ Ավտո էր կանգնած, քաշեցինք, հանեցինք։ Լավ է, տղերքը հասան, փրկեցին։ Տղերքը վառված թռան դուրս, դեմքը վառված էր այդ մարդու, տարան բժշկի։ Հերթափոխի պետին են տեղափոխել հիվանդանոց»,- պատմեց նա։

Ականատեսներից մեկն էլ նշեց, որ բենզին է կաթացել բենզալցակայանի սենյակներից մեկում, որն էլ պայթյունի պատճառ է դարձել.

«Ասում են՝ բենզինը կաթացել է իրենց սպալնիի վրա։ Միանգամից մեքենան է կպել։ Հազիվ հանգցրին։ Մի քիչ ուշացնեին, շենքը կպնելու էր։ Ոչ մեկ չի վիրավորվել, միայն բենզալցակայանն է վնասվել։ Ավտոմեքենայի վարորդն էլ է ողջ»։

Նշենք, որ ժամը 11:43-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Արցախի 8 հասցեի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման եւ փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը եւ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից եւս երկու մարտական հաշվարկ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր