Թալինի եկեղեցում Տավրոս Սափեյանը և կարգալույծ նախկին քահանան խոչընդոտել են «Նռնօրհնեքի» կարգը. Արագածոտնի թեմի ահազանգը          Ինչքան էլ ատեմ 2025 թվականը, միևնույնն է՝ խենթի պես սիրում եմ այն, որովհետև մեր կյանքի վերջին համատեղ հիշողությունները եղել են այստեղ       Թող այս տարին դառնա նոր հույսերի և անվտանգ տուն վերադարձի տարի. Հենրիխ Մխիթարյանն իր ուղերձում անդրադարձել է Բաքվում ապօրինի պահվող հայերին    

03 փետ 2022 12:32

Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և չի մասնակցի ոչ մի նախաձեռնության, որը ադրբեջանական պետությունը կհամարի ոչ նպատակահարմար

Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քաղաքականություն է վարում Ադրբեջանի համաձայնությամբ և հավանությամբ։ Այս մասին ասել է Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը. փոխանցում է Haber Global-ը։

Ինչպես հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, «Թուրքիան չի մասնակցի ոչ մի նախաձեռնության, որը ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը կհամարեն ոչ նպատակահարմար»,- ընդգծել է Չելիքը։

Նա նշեց, որ Ղարաբաղում «Ադրբեջանի հաղթանակից հետո նոր հնարավորությունների պատուհան է հայտնվել»:

Մեջբերելով Էրդողանին, ով ասել էր, որ «եթե Հայաստանը հեռու մնա այդ հավակնություններից և հրաժարվի Ադրբեջանի նկատմամբ իր ագրեսիվ վերաբերմունքից, ապա կարող է ի հայտ գալ տարածաշրջանի այլ պետությունների՝ Ռուսաստանի, Իրանի և Վրաստանի մասնակցությամբ խաղաղության լայնածավալ մեխանիզմի տեսլականը», Չելիքը հավելել է. «Թուրքիայի նախագահը տարածաշրջանային խաղաղությանը նպաստելու և Սև ծովում ճգնաժամը կանխելու նպատակով վճռականորեն շարունակում է այդ առաքելությունը, և Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու քայլեր են ձեռնարկվում Ադրբեջանի հավանությամբ և համաձայնությամբ՝ «Մեկ ազգ. երկու պետություն» սկզբունքով»։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր