Տեսանյութ․Անամոթաբար ամսի 28-ին զորահանդես է անում, ինչն է ցույց տալու, որ 3 պատերազմ բերեց մեր երկրի գլխին, ինչով է հպարտանալու          Նիկոլ Փաշինյանը փաստորեն գնացել է գործարքի, նա կառուցում է ԹՐԻՓՓ-ը՝ ներքաշելով Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի ու Իրանի միջև աշխարհաքաղաքական հակամարտության մեջ       Եթե Ռոբերտ Քոչարյանն այնքան է իրականության զգացումը կորցրել, որ մտածում է ընտրություններում կարող է հաղթել, մնում է միայն կարեկցել այդ մարդուն    

20 սեպ 2016 17:47

Մեր նավը համաշխարհային քաղաքակրթություն տանելու փոխարեն, դուրս բերեցինք ռուսաստանյան ճահիճներ. Տեսանյութ

Սեպտեմբերի 20-ին «Հայացք» մամուլի ակումբի հյուրն էր ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Ըստ Պարույր Հայրիկյանի, անկախության իր հանրաքվեով հայ ժողովուրդը հարստացավ այն գաղափարով, որ իրեն վերաբերող հարցերի պատասխանն ինքը պետք է տա. «Անկախությունն ինքնին մեծագույն ձեռքբերում է ցանկացած ազգի համար: Այդպես մենք ազգ դարձանք,   հայ կոչվելու իրավունք ստացանք  և դրեցինք քաղաքական մշակույթի հիմքերը: Ռաֆայել Պատկանյանն ասում էր. հայ է նա ով կղձա անկախ Հայաստան, այսինքն մենք իսկապես դարձանք ազգ»,-ընդգծեց նա:

Խոսելով  անկախության 25 տարվա ձեռքբերումների և բացթողումների մասին Պարույր Հայրիկյանը նկատեց.«Սովետական միության տարիներից ձևավորված այն մտայնությունը, որ այդ միությունից պետք է փախչել,  պահպանվեց նաև անկախությունից հետո, քանի որ հայաստանյան իշխանական ուժերն իրենք պատրաստ չէին անկախության գաղափարին, և ըստ արժանվույն, չգործեցին: Անկախության տարիների ամենամեծ բացթողումը կարելի է համարել 2013 թվականի սեպտեմբերի 3-ի որոշումը, երբ  մեր նավը համաշխարհային քաղաքակրթություն տանելու փոխարեն,  դուրս բերեցինք ռուսաստանյան ճահիճներ, ինչպես նաև վերջերս իրականացրած Սահմանադրության կեղծումը: Անկախությունը շատ ձեռքբերումներ կարող էր  տալ մեր երկրին, բայց չտվեց: Պատճառն, երկրում ժողովրդավարության բացակայությունն է: Ձեռքբերումը մեկն է՝ միակը, հենց ինքը անկախությունը, քանի որ այն հնարավորություն է տալիս ուղղել բոլոր թույլ տված սխալները քանի դեռ ունես անկախություն»,-նշեց Պարույր Հայրիկյանը:
Ամբողջական ասուլիսը տեսանյութում
 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր