Օդի ջերմաստիճանը կնվազի 2-3, ապա կբարձրանա 5-9 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին          «Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը       Ապրիլի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը    

07 փետ 2022 20:38

Ցավազրկող դեղամիջոցները և ստամոքսի խոցը. հիմնական ախտանշանները

Ցավազրկող դեղամիջոցներ ընդունելը կարող է վնասել ստամոքսի լորձաթաղանթը եւ արդյունքում խոց առաջացնել, զգուշացրել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (NHS):

Որո՞նք են ցավազրկող դեղամիջոցների պատճառով խոցի նշանները.

Ըստ մասնագետների՝ խոցի հիմնական ախտանիշը ուտելուց հետո ստամոքսում այրման զգացումն է, որը կարող է տեւել մի քանի ժամ, իսկ ցավի մակարդակը կարող է տարբեր լինել՝ թեթեւ դիսկոմֆորտից մինչեւ անտանելի ցավ:

Ցավազրկող դեղամիջոցների պատճառով խոցերի այլ դրսեւորումներ կարող են լինել որովայնի շրջանում սուրցավը, մարսողության խանգարումը, այրոցը, ախորժակի կորուստը, ինչպես նաեւ մարմնի ընդհանուր թուլությունը։

Մասնագետներն ասում են, որ մարսողության խանգարման դեմ դեղամիջոցները կարող են ժամանակավորապես թեթեւացնել ցավը, բայց չեն բուժի:

Այս հիվանդությամբ տառապող մարդկանց մոտ երբեմն սրտխառնոց է առաջանում, եւ նրանք կարող են նաեւ սկսել քաշ կորցնել։ Ավելին, խոց ունեցող մարդը կարող է վատանալ սթրեսի ժամանակ, ինչպես նաեւ խմելուց եւ ծխելուց:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր