Վարչապետը որևէ սխալ բան չի ասել, Արսեն Թորոսյանը՝ Փաշինյանի «կառավարությունը ես եմ» հայտարարության մասին          Կանցկացվեն պահեստազորայինների վարժական հավաքներ, հայտնի են ժամկետները       Ռուսաստանի և Հայաստանի առևտուրը զգալիորեն կրճատվել է, տարվա ավարտին ցուցանիշները կնվազեն երկու անգամ    

11 փետ 2022 10:45

ԱՄՆ քաղաքացիները պետք է հեռանան ՈՒկրաինայից հենց հիմա.Բայդեն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը դիմել է Ուկրաինայում գտնվող ԱՄՆ քաղաքացիներին և կոչ արել նրանց լքել երկիրը՝ Ռուսաստանի ներխուժման սպառնալիքի պատճառով։ Այս մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է NBC News-ի հետ հարցազրույցում։

«ԱՄՆ քաղաքացիները պետք է հեռանան հենց հիմա։ Մենք գործ չունենք ահաբեկչական կազմակերպության հետ, այլ աշխարհի խոշորագույն բանակներից մեկի։ Սա միանգամայն այլ իրավիճակ է, և ամեն ինչ կարող է արագ դուրս գալ վերահսկողությունից»,-հայտարարել է նախագահը։

Ուկրաինան առաջին իսկ հնարավորության դեպքում անհապաղ լքելու կոչ է արել նաև Պետքարտուղարությունը։ Նշվում է, որ ռազմական գործողությունները կարող են սկսվել ցանկացած պահի, առանց նախազգուշացման։

Պետքարտուղարությունը հորդորել է նաև չայցելել Ուկրաինա՝ Ռուսաստանի ռազմական գործողությունների աճող սպառնալիքի և COVID-19-ի պատճառով, իսկ այնտեղ գտնվողներին՝ հեռանալ կոմերցիոն կամ մասնավոր միջոցներով։ Կոչ է արվել նաև զերծ մնալ Ղրիմ և Դոնեցկի ու Լուգանսկի շրջաններ այցելելուց։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր