Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

28 փետ 2022 16:05

Ռուսաստանը ՝ զոհերի և վիրավորների մասին.մեր կորուստները շատ անգամներ ավելի քիչ են, քան...

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել է Ուկրաինայի տարածքում հատուկ գործողության ընթացքում զոհերի ու վիրավորների մասին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ռուս զինծառայողները ցուցաբերում են խիզախություն և հերոսություն հատուկ ռազմական գործողության մարտական ​​առաջադրանքների կատարման ընթացքում։ Ցավոք, կան զոհեր և վիրավորներ մեր ընկերների շրջանում։ Բայց մեր կորուստները շատ անգամներ ավելի քիչ են, քան ոչնչացված ազգայնականները և Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների կորուստները»,-նշվում է հաղորդագրության մեջ:

ՌԴ ՊՆ-ից հայտնել են նաև, որ ռազմական գործողության սկզբից ռուսական ուժերը խոցել են Ուկրաինայի 1067 ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, այդ թվում՝ 27 հրամանատարական կետ և կապի կենտրոն, 38 հակաօդային պաշտպանության ПВО С-300, Бук М-1 և «Օսա», և 56 ռադիոլոկացիոն կայան։

Այսօր ներառյալ ոչնչացվել է 7 զենիթահրթիռային համակարգ, այդ թվում՝ մեկ С-300 Կրամատորսկի մոտ։ Չեռնիգովի մոտ 3 գրոհային անօդաչու Байрактар ТБ-2 է խոցվել.

Գործողության սկզբից ի վեր ոչնչացվել է 254 տանկ և այլ զրահամեքենա, 31 ինքնաթիռ ցամաքում, 46 բազմակի հրթիռային կայանք, 103 հրետանու զենքեր և ականանետեր։

«Մենք նշանառության տակ ենք վերցրել բոլոր ուկրաինացի նացիստներին, որոնք ներգրավված են մեր ընկերներին ահաբեկելու մեջ, ինչպես նաև Կիևի ռեժիմի ղեկավարներին և նրանց կատարողներին, ովքեր կոչ են անում բռնության ենթարկել ռուս զինվորականներին։ Մենք կշարունակենք արժանապատվորեն վերաբերվել Ուկրաինայի զինված ուժերի այն զինծառայողներին, ովքեր վայր են դրել զենքերը: Մենք հասկանում ենք, որ նրանք երդում են տվել Ուկրաինայի ժողովրդին: Բոլոր նրանք, ովքեր վայր են դրել զենքերը և դադարեցրել դիմադրությունը, կվերադարձվեն իրենց ընտանիքներին»,-նշվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդես է եկել ուղերձով՝ հայտնելով Դոնբասում հատուկ ռազմական օպերացիա սկսելու որոշման մասին։

«Հանգամանքները մեզնից պահանջում են վճռական ու անհապաղ գործողություններ: Դոնբասի ժողովրդական հանրապետությունները խնդրանքով դիմել են Ռուսաստանին: Դրա հետ կապված որոշում եմ ընդունել հատուկ ռազմական գործողություն իրականացնել»,- հայտարարել է Պուտինը ՌԴ քաղաքացիներին ուղղված հեռուստաուղերձում:

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտնել է, որ հինգշաբթի ժամը 5:00-ից (Երևանի ժամանակով 7:00-ից) ՌԴ ԶՈւ-ն ինտենսիվ հարձակումներ է իրականացնում ուկրաինական ռազմական օբյեկտների և օդանավակայանների վրա։

Գերագույն Ռադան Ուկրաինայում ռազմական դրություն է մտցրել։ Ուկրաինայի ՆԳՆ-ն զոհերի և վիրավորների նախնական թիվ է հայտնում։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր