Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

08 ապր 2022 18:04

«Տոչկա-Ու»-ն օգտագործում է միայն Ուկրաինայի ԶՈՒ-ն. ՌԴ ՊՆ-ն հերքել է Կրամատորսկի երկաթուղային կայարանին հարվածի տեղեկությունը

ՌԴ պաշտպանության նախարարությունը հերքել է Կիևի հայտարարություններն ապրիլի 8-ին Դոնեցկի մարզի Կրամատորսկի երկաթուղային կայարանին ՌԴ զինված ուժերի կողմից ենթադրյալ հրթիռային հարված հասցնելու մասին։ Ուրբաթ ռազմական գերատեսչությունից հայտնել են, որ տեղում հայտնաբերվել են «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռի բեկորներ, որոնք օգտագործվում են Ուկրաինայի զինված ուժերի կողմից, գրում է ՏԱՍՍ-ը։

ՌԴ Պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Կիևի ազգայնական ռեժիմի ներկայացուցիչների բոլոր հայտարարություններն ապրիլի 8-ին Կրամատորսկի երկաթուղային կայարանի վրա Ռուսաստանի կողմից ենթադրյալ «հրթիռային հարձակման» մասին բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը և սադրանք են։

Ըսստ ՊՆ-ի՝ ապրիլի 8-ին Կրամատորսկում ՌԴ զինված ուժերը կրակային առաջադրանքներ չեն ունեցել։

Նրանք նշել են, որ «Տոչկա-Ու» մարտավարական հրթիռները, որոնց բեկորները հայտնաբերվել են Կրամատորսկի երկաթուղային կայարանի մոտ, օգտագործում են միայն Ուկրաինայի զինված ուժերը։
Հիշեցնենք, որ հրթիռային հարձակման  հետևանքով կան տասնյակ զոհեր և վիրավորներ: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ռուսական զորքերը Կրամատորսկի երկաթուղային կայանին հարվածել են «Տոչկա Ու»-ով:

«Զավթիչները «Տոչկա Ու»-ով հարվածել են Կրամատորսկի երկաթուղային կայարանին, որտեղ հազարավոր ուկրաինացի խաղաղ բնակիչներ սպասում էին տարհանման… Ռուս հրեշները չեն հրաժարվում իրենց մեթոդներից: Չունենալով ուժ և քաջություն՝ դիմակայելու մեզ մարտի դաշտում, նրանք ցինիկաբար ոչնչացնում են խաղաղ բնակչությունը։ Սա չարիք է, որը սահման չունի։ Եվ եթե այն չպատժվի, այն երբեք չի դադարի»,- ասել է Զելենսկին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր