Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

03 մար 2022 12:35

Այ սա արդեն վտանգավոր է. չներքաշվել Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ

Արցախի «Ազգային վերածնունդ» կուսակցության անդամ Տիգրան Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այ սա արդեն վտանգավոր է: Պուտինը վավերացման համար Պետդումա է ուղարկել ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին պայմանագրի մեջ փոփոխությունները: Այդ փոփոխությունները ընդունելու մասին արձանագրությունն ստորագրվել էր 2021 թվականի սեպտեմբերի 16-ին՝ Դուշանբեում տեղի ունեցած ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նիստի ընթացքում: ՀԱՊԿ պաշտոնական կայքում այդ փոփոխությունների մասին հետևյալն է գրված․ «Также были подписаны важные документы, касающиеся развития миротворческого потенциала ОДКБ, которому мы уделяем особое внимание. Подписан Протокол о внесении изменений в Соглашение о миротворческой деятельности Организации Договора о коллективной безопасности от 6 октября 2007 года. Эти изменения предусматривают возможность задействования Миротворческих сил ОДКБ в миротворческих операциях под эгидой ООН через «координирующее государство – член ОДКБ».


Այնուամենայնիվ, ՀԱՊԿ խաղաղապահ գործունեության մասին վերոնշյալ պայմանագրում հստակ նշված է, որ ոչ անդամ պետությունների տարածք խաղաղապահ առաքելություն հնարավոր է ուղարկել միայն ՄԱԿ Անվտանգության խորհրդի համապատասխան որոշմամբ: Հայաստանը պետք է գործադրի բոլոր ջանքերը, որպեսզի չներքաշվի Ուկրաինայի դեմ պատերազմի մեջ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր