Ճապոնիայում 16 րոպեի ընթացքում տեղի է ունեցել չորս երկրաշարժ          Տեսանյութ․Սուրբ Ծնունդը հոգեպես վերափոխվելու, մեր ուխտն առ Աստված նորոգելու գեղեցիկ առիթ է․ Ճրագալույցի Պատարագ՝ Մայր Տաճարում       Վեհափառ Հայրապետը կորոշի՝ ինչպես վարվել 10 եպիսկոպոսների հետ    

10 մար 2022 10:00

Պուտինի միջուկային պատերազմի սպառնալիքը բլեֆ է, սպառնում է միջուկային զենք կիրառել միայն այն ժամանակ, երբ էլ ոչ մի բան չի աշխատում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «բլեֆ» է համարել «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ միջուկային զենք կիրառելու սպառնալիքը»։ Այս մասին նա ասել է Die Zeit գերմանական թերթի հարցազրույցում։

«Ես կարծում եմ, որ միջուկային պատերազմի սպառնալիքը բլեֆ է։ Մի բան է մարդասպան լինել, մեկ այլ բան՝ ինքնասպանություն գործել»,- ասել ՝ Զելենսկին՝ նշելով, որ «Պուտինի միջուկային սպառնալիքը թուլության ցուցադրում է»։ «Դուք սպառնում եք միջուկային զենք կիրառել միայն այն ժամանակ, երբ էլ ոչ մի բան չի աշխատում»,- ասել է Զելենսկին։ «Միջուկային զենքի յուրաքանչյուր կիրառում նշանակում է վերջ ոչ միայն բոլոր կողմերի, այլեւ նրա համար, ով այն կիրառում է», տեղեկացրել է УНИАН-ը։

Նշենք, որ փետրվարի 27-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել էր հատուկ մարտական պատրաստվածության վիճակի բերել զսպման ուժերը։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր