21-րդ դարում մեր երկրի մայրաքաղաքում հազարավոր բնակիչներ օրական 7 ժամ ջուր չեն ունենալու          Մարտի 1-ի գործով ձերբակավել է Հովհաննես Թամամյանը       ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբայրը մեղավոր է ճանաչվել, դատապարտվել ազատազրկման, սակայն պատիժը կալանքի տակ չի կրի    

12 մար 2022 15:50

ՌԴ-ն նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում հեռվից,որպեսզի խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն․ Լոնդոն

Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմում նպատակաուղղված կերպով չկառավարվող հրթիռներ է օգտագործում գնդակոծման և հարվածների համար, որպեսզի քաղաքների խաղաղ բնակչության շրջանում ավելի շատ զոհեր լինեն։
Այս մասին շաբաթ օրը՝ մարտի 12-ի առավոտյան, հայտնել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը։
Թագավորության պաշտպանության նախարարությունը վկայակոչում է հետախուզական տվյալները, ըստ որոնց՝ ռուսական զորքերը, ստանալով հզոր հակահարված Ուկրաինայի Զինված ուժերից, կենտրոնանում են ուկրաինական քաղաքները հեռվից գնդակոծելու և ռմբակոծելու վրա։
«Վերջին 24 ժամվա ընթացքում Ռուսաստանի ավիացիոն և հրթիռային ուժերը հարվածներ են հասցրել Ուկրաինայի արևմտյան Լուցկ և Իվանո-Ֆրանկովսկ քաղաքներին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգերին անհասանելի տարածքներից չկառավարվող հրթիռներով հարվածները պետք է նպաստեն զավթիչների ցամաքային զորքերի առաջխաղացմանը։
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը Ռուսաստանի Դաշնության կողմից նման չկառավարվող հրթիռների կիրառումը կապում է Ուկրաինայի խաղաղ բնակչության շրջանում զոհերի թիվը մեծացնելու մտադրության հետ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր