Հրդեհ՝ Օձուն գյուղում․ այրվել է տանիքում կուտակած մոտ 150 հակ անասնակեր          Կապանում բախվել են «Nissan»-ը և բեռնատարը, ճանապարհը դարձել էր երկկողմանի փակ       Օդի ջերմաստիճանը կբարձրանա16-20 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին    

14 մար 2022 17:09

Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա ռուսական հրթիռները կհայտնվեն ձեր տարածքում. Զելենսկին՝ ՆԱՏՕ-ի երկրներին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, մեկնաբանելով ռուսական հրթիռային հարձակումը Լեհաստանի սահմանի մոտ գտնվող ռազմական զորավարժարանի վրա, ասել է, որ եթե եվրոպացի առաջնորդները չփակեն երկինքը Ուկրաինայի վրա, ապա միայն ժամանակի հարց է, որ ռուսական հրթիռներն ընկնեն եվրոպական և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա։

«Եթե դուք չփակեք մեր երկինքը, ապա միայն ժամանակի հարց է, որ ռուսական հրթիռները հայտնվեն ձեր տարածքում, ՆԱՏՕ-ի տարածքում, ՆԱՏՕ-ի երկրների քաղաքացիների տների վրա»,- ասել է Զելենսկին կիրակի երեկոյան տեսաուղերձում։

Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ն քանիցս մերժել է Ուկրաինայի խնդրանքը` փակել ուկրաինական երկինքը, քանզի նման քայլը կհանգեցնի ՌԴ-ի հետ լայնամասշտաբ պատերազմի:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր