Ուկրաինային աջակցող ցուցարարները ներխուժել են ռուսաստանցի օլիգարխի 50 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ առանձնատուն, կախել ուկրաինական դրոշներ

Ինչպես գրում է Daily Mail-ը, նրանք կեսգիշերից հետո ներխուժել են տուն և կախել ուկրաինական դրոշներ ու պաստառներ՝ «Այս գույքն ազատագրվել է» գրությամբ և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին հայհոյանքներով:
Դեպքի վայր ժամանած ոստիկանները պարզել են, որ մի քանի հոգի ներխուժել է ներս և պաստառներ կախել վերևի պատուհաններից:
Դերիպասկան խորը կապեր ունի բրիտանական իսթեբլիշմենթի հետ, սակայն անցյալ հինգշաբթի հայտարարված պատժամիջոցների արդյունքում նրա ակտիվները սառեցվել են, արգելք է սահմանվել անհատների և ձեռնարկությունների հետ Մեծ Բրիտանիայում ցանկացած գործարքի համար։ Մեծահարուստը պնդում է, որ «չկան փաստեր», որոնք արդարացնում են այս միջոցները և խոստացել է դրանք վիճարկել դատարանում:


