Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

15 մար 2022 15:37

Թուրքիան անձնակազմ է ուղարկել Ուկրաինա՝ «Բայրաքթարների» կառավարման համար, լսվել է թուրքերեն խոսակցություն

Թուրքական արտադրության «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնք Ուկրաինայի զինված ուժերը կիրառում են ռուսական ռազմական օբյեկտների ոչնչացման համար, ամենայն հավանականությամբ, կառավարվում են թուրքական անձնակազմի կողմից, որին Կիև է ուղարկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը: Այդ մասին գրել է Nordic Monitor-ը:


Ցանցը ներկայացրել է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատարի հրապարակած տեսանյութը, որում լսվում է թուրքերեն խոսակցություն: Ըստ Nordic Monitor-ի՝ դա թուրք օպերատորների խոսակցությունն է, որոնք բազային կայանից զինված անօդաչու սարք են ուղարկել՝ հարվածելու ռուսական հրետանու կրակի կառավարման ենթադրյալ կետին:


Նշվում է, որ եթե տեսանյութն ու ձայնն իսկական են, ապա դա կարող է լինել առաջին ապացույցը, որը կհաստատի Թուրքիայի ուղղակի մասնակցությունը ռուս-ուկրաինական ռազմական գործողություններին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր