Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ          Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման       Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են    

18 մար 2022 14:30

Բայդենը ծերության տարիներին վերջնականապես խելագարվել է,համաշխարհային այդ ժանդարմը մոլագար է

Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին մոլագար է անվանել, որն իրեն համաշխարհային ժանդարմի տեղ է դրել։


«Ջո Բայդենի բոլոր գործողություններն ուղղված են միայն ԱՄՆ-ի տնտեսության շահերին։ Մտացածին առիթներով կործանելով այլ երկրներ՝ նա, ինչպես եւ իր նախորդները, բառացիորեն վայելում է այլ տարածաշրջանների քաոսը եւ ոչ մի կերպ չի կարողանում հագենալ ամերիկյան արկերի տակ զոհվող խաղաղ կանանց, երեխաների եւ տարեցների արյամբ։ Եվ այդ մոլագարը, որն իրեն համաշխարհային ժանդարմի տեղ է դրել, դեռ համարձակվում է գնահատակա՞ն տալ մեր նախագահին»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։


«Երկրների ներկայիս առաջնորդների շարքում այսօր չկա առավել հայտնի ռազմական եւ տնտեսական հանցագործ, քան Ջո Բայդենն է, որն ինքնակալի եւ իշխանատենչ դեսպոտի տիպիկ օրինակ է։ Ջո Բայդենը ծերության տարիներին վերջնականապես խելագարվել է։ Փորձելով մտնել ազնվական կովբոյի դերի մեջ՝  նա որոշել է գնահատական տալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ նրան անվանելով «ռազմական հանցագործ»։ Հիշեցնեմ, որ խոսքը ԱՄՆ 47-րդ կառավարիչ Ջոզեֆ Ռոբինետ Բայդենի մասին է, նա, ով իր կյանքի ընթացքում այնքան չարիք է գործել մարդկության դեմ, որ նրա գրեթե յուրաքանչյուր արարք բավարար է նրան ամենադաժան  կերպով դատելու համար»,- հավելել է Կադիրովը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր