Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան          Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»       Արմավիրի մարզում բախվել են «Tesla» և «Jeep Pickup» մակնիշի ավտոմեքենաները    

18 մար 2022 15:14

Արդյո՞ք ՀՀ ՊՆ-ն ճիշտ է ասում ծառայակիցների միջանձնային վեճի մասին.Ադրբեջանի ներխուժած հատվածը և հայ զինվորների դժբախտ պատահարի հատվածը նույն տեղանքում են

Լրագրող Նաիրի Հոխիկյանի գրառումը. «ՀՀ Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք ադրբեջանական զորքի ներխուժման փաստը շարունակում է հետևողականորեն հերքել ու ապատեղեկատվություն անվանել ՀՀ ՊՆ-ն, դրան ավելացել են նաև ՔՊ-ի մի շարք կիսագրագետ պատգամավորներ, որոնք անգամ չգիտեն, թե Ներքին Հանդը ինչ է։ Իսկ նշված գյուղի բնակիչներն իրենք են պնդում, որ թշնամին մտել է իրենց գյուղի տարածք։ 
Այս համատեքստում նույն օրերին ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, թե նույն վայրի առաջնագծում երկու հայ զինծառայող միմյանց վրա են կրակել, ինչի հետևանքով մեկը ծանր վիրավոր է, մյուսը՝ զոհված։ 
Ինչո՞ւ է ինձ այս ամենը կասկածելի թվում։ Արդյո՞ք ՀՀ ՊՆ-ն ճիշտ է ասում ծառայակիցների միջանձնային վեճի մասին։ Քարտեզին որ նայենք, պարզ երևում է, որ Ադրբեջանի ներխուժած հատվածը և հայ զինվորների դժբախտ պատահարի հատվածը նույն տեղանքում են։ 
Ի՞նչ է թաքցնում ՀՀ ՊՆ-ն»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր