«Mercedes»-ը ստեղծել է վթարային իրավիճակ, ինչի հետևանքով «Nissan Teana»-ն բախվել է բետոնե պատնեշին, կա վիրավոր          Վաղը կմատուցվի տարվա վերջին Սուրբ Պատարագը, մտածեք, թե որքան մոտեցաք Աստծուն կամ հեռացաք Նրանից․ Հայր Զաքարիա       Այս կենդանակերպի նշանները 2026 թվականին իրական ֆինանսական բում կապրեն    

21 մար 2022 12:45

Ադրբեջանի ԱԳՆ-ում կարծում են, որ ղարաբաղյան հակամարտության հարցում ՄԱԿ-ը սուբյեկտիվ դիրքորոշում ունի

Ադրբեջանի ԱԳՆ-ում պատասխանել են հայկական կողմի բողոքին՝ օկուպացված Շուշիում ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ միջոցառում անցկացնելու հետ կապված։


Հիշեցնենք, որ մարտի 18-ին ՄԱԿ-ի ներկայացուցիչները, այդ թվում Ադրբեջանում կազմակերպության ռեզիդենտ-համակարգող Վլադանկա Անդրեեւան, այցելել էին Շուշի՝ մասնակցելու Ադրբեջանի եւ ՄԱԿ-ի գործընկերության 30-ամյակին նվիրված միջոցառմանը։




Արցախի ԱԳՆ-ն այս առիթով բողոք էր հայտնել։ Հայաստանի ԱԳՆ-ն նոտա էր ներկայացրել ՀՀ-ում ՄԱԿ-ի մշտական համակարգողի պաշտոնակատարին։


Ի պատասխան՝ Բաքվում անհրաժեշտ են համարել արձագանքել։ Մարտի 20-ին Ադրբեջանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել էր, որ «Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության բողոքը Շուշիում անցկացվող միջոցառմանը ՄԱԿ-ի ներկայացուցիչների մասնակցության հետ կապված՝ անհիմն է եւ անթույլատրելի»։ Ինչպես եւ պետք էր սպասել, Աբդուլաեւան հայտարարել է օկուպացված Շուշիի «ադրբեջանական պատկանելության» մասին։ «Ադրբեջանի հանդեպ Հայաստանի դեռեւս շարունակվող տարածքային նկրտումները ցույց են տալիս, որ այդ երկիրը դասեր չի քաղել 44-օրյա պատերազմից»,- ասել է նա։


Այնուհետեւ Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը հայտարարել է, որ «ՄԱԿ-ը երբեք չեզոք դիրքորոշում չի արտահայտել հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ», եւ վկայակոչել է ՄԱԿ-ի այն բանաձեւերը, որոնք ադրբեջանական կողմը ներկայացնում է խեղաթյուրված ձեւով։


Այսպիսով, Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը կասկածի տակ է դրել ՄԱԿ-ի օբյեկտիվությունն ու անաչառությունը։ Կազմակերպության ներկայացուցիչներն առայժմ չեն հերքել այս պնդումը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր