Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

26 մար 2022 18:01

Բայդենը Ուկրաինա ամերիկյան զորքե՞ր կուղարկի

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Լեհաստանի Ժեշով քաղաքի ռազմաբազայում ծառայող ամերիկացի զինվորների առջև ելույթի ժամանակ ասել է, որ զինվորականները կկարողանան անձամբ գնահատել Ուկրաինայում տիրող իրավիճակը։

«Դուք ձեր աչքերով կտեսնեք ամեն ինչ, երբ այնտեղ հասնեք», - ասել է ԱՄՆ նախագահը դեսանտայիններին՝ խոսելով «ուկրաինացիների գեղեցիկ հատկանիշների մասին»։ Միաժամանակ նա չի հստակեցրել, թե ինչու պետք է ամերիկացի զինվորները «հասնեն» Ուկրաինա։

Բայդենի այս արտահայտությունը գրավել է ուկրաինական լրատվամիջոցների, ինչպես նաև Twitter-ի ամերիկացի օգտատերերի ուշադրությունը։ Սոցիալական ցանցերում քննարկում է ծավալվել՝ արդյոք ամերիկացի առաջնորդի խոսքերը հերթական վրիպակ էին, թե ակնարկ Սպիտակ տան վարչակազմի՝ այնտեղ զինվորականներ ուղարկելու որոշման վերաբերյալ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր