Տեսանյութ․Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է          Մինչև օգոստոսի 6-ը Զելենսկին երկարաձգել է ռшզմական դրությունն ու զորահավաքը       44-օրյա պատերազմի ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը ԱԺ-ում կներկայացվի սեպտեմբերին, կլինի գաղտնի բաժնում    

28 մար 2022 14:50

«Ասա նրան, որ ես կջարդեմ նրանց».Պուտինը «կատաղել է» ստանալով Աբրամովիչի կողմից Զելենսկիի ձեռագիր գրությունը

Ռուսաստանցի միլիարդատեր Ռոման Աբրամովիչը, որը հաշտատարի դեր է ստանձնել ռուս-ուկրաինական հարաբերություններում, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիից ձեռագիր գրություն է փոխանցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին:

Ինչպես գրում է Daily Mail-ը, այդ գրության մեջ եղել են խաղաղության հաստատման համար ուկրաինական կողմի պայմանները: Ըստ բրիտանական պարբերականի՝ Պուտինը «կատաղել է ստանալով այդ գրությունը»: 

Նշվում է, որ Աբրամովիչը հանդիպել է Պուտինին ու փոխանցել գրությունը, որից հետո,  Times-ի տեղեկություններով, ՌԴ նախագահն ասել է.«Ասա նրան, որ ես կջարդեմ նրանց»:

Դրանից հետո, ըստ հրապարակման, Աբրամովիչը վերադարձել է Ստամբուլ ու կապ հաստատել ուկրաինացի քաղաքական գործիչ Ռուստեմ Ումերովի հետ, որը հանդես է գանիս որպես բանակցող:
Նրանց հանդիպումը կազմակերպել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը՝ Ստամբուլի հինգաստղանի հյուրանոցներից մեկում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր