Զելենսկին սուր քննադատել է Մակրոնին՝ որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վե՛րջ
Ուկրաինայի նախագահը հարցազրույց է տվել Economist հրատարակությանը՝ խոսելով Ուկրաինային օգնելու եվրոպական երկրների պատրաստակամության մասին։ Զելենսկին սուր քննադատել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին՝ Ուկրաինային ռազմական օգնություն չցուցաբերելու համար։
«Որովհետև նրանք վախենում են Ռուսաստանից, և վե՛րջ»,- ասել է Զելենսկին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը, ըստ Զելենսկու, շատ ավելի ակտիվ է զենք ուղարկելու հարցում, քանի որ բրիտանացիները հիմնականում աջակցում են Ուկրաինային:
«Այո: Ճիշտն ասած, Ջոնսոնն այն առաջնորդն է, որն ավելի շատ է օգնում: Մեծ Բրիտանիան միանշանակ մեր կողքին է: Նա չի փորձում հավասարակշռել: Բրիտանիան իրավիճակից դուրս գալու այլընտրանքային ելք չի տեսնում: Բրիտանիան ցանկանում է, որ Ուկրաինան հաղթի, իսկ Ռուսաստանը՝ պարտվի: Բայց ես պատրաստ չեմ ասել՝ Բրիտանիան ցանկանում է ձգձգել պատերազմը, թե ոչ»,- ասել է Զելենսկին։
Գերմանիան, ըստ Զելենսկու, սպասում է և փորձում հավասարակշռություն գտնել։
«Ռուսաստանի հետ վաղեմի հարաբերություններ ունեն, իրավիճակին նայում են տնտեսության պրիզմայով, ժամանակ առ ժամանակ օգնում են, կարծում եմ՝ փորձում են հարմարվել իրավիճակին, ինչպես է այն զարգանում, նաև նայում են, թե ինչպես է իրավիճակն ազդում սեփական երկրի վրա»,- ասել է Զելենսկին։