Ուկրաինայի զինված ուժերը շատ ավելի մեծ են, ավելի լավ հագեցած և պատրաստված, վերապատրաստվել են ՆԱՏՕ-ի կողմից.


«Պետք է հիշել, որ ՆԱՏՕ-ի դաշնակիցները՝ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Կանադան և մի քանի այլ երկրներ, տարիներ շարունակ մարզել են ուկրաինական զորքերը: Այնպես որ՝ տասնյակ հազարավոր ուկրաինական զորքեր…, որոնց վերապատրաստել են ՆԱՏՕ-ի դաշնակիցները, այժմ ներխուժած ռուսական ուժերի դեմ պայքարում են առաջնագծում»,- CNN-ին ասել է Ստոլտենբերգը։
«Ուկրաինայի զինված ուժերը շատ ավելի մեծ են, ավելի լավ հագեցած և պատրաստված, ավելի լավ ղեկավարվող, քան երբևէ անցյալում», - հավելել է նա։
Ստոլտենբերգը հրաժարվել է պատասխանել հարցին, թե արդյո՞ք ՆԱՏՕ-ի դաշնակիցները նախատեսում են խորհրդային արտադրության տանկեր ուղարկել Ուկրաինա։