Տեսանյութ.Հանձնել է այդ չորս գյուղերը և Սյունիքն էլ է հանձնելու. դուք խոսքի, խոստումների համար տալիս եք տարածքի մի մա՞սը          Ամբողջ աշխարհի աչքի առջև ՀՀ-ն վերածվում է ծայրահեղ վտանգավոր ծրագրերի իրականացման գործիքի.Թե ինչու է Երեւանը ձեւացնում, թե չի հասկանում, թե ինչի մասին է խոսքը, մեծ հարց է       Եվ ահա նոր սպառնալիք.Հրավիրում ենք իրավապահների ուշադրությունը.«Զանգի, ասա` ռnւմբ կա «Դալմա մոլ»-ում»    

05 ապր 2022 13:44

Ուկրաինան մեղադրում է Վրաստանին ՌԴ-ին աջակցելու մեջ, Վրաստանն էլ պատասխանել է

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը Վրաստանի կառավարությանը մեղադրել է Ռուսաստանին ներքին կարգով աջակցելու և մաքսանենգությանը չմիջամտելու գործում:


«Միջազգային պատժամիջոցների սահմանման պատճառով Ռուսաստանի Դաշնությունը կորցրել է ռազմական, երկակի նշանակության և քաղաքացիական ապրանքների մեծ տեսականի մատակարարելու հնարավորությունը։ Պատժամիջոցներից խուսափելու համար ռուս գործակալները մաքսանենգության ուղիներ են ստեղծում, որոնք, մասնավորապես, անցնում են Վրաստանի տարածքով։ Միևնույն ժամանակ, Վրաստանի կառավարությունը հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին հանձնարարել է չմիջամտել մաքսանենգների գործունեությանը»,- ասվում է ուկրաինական կողմի տարածած հաղորդագրության մեջ։


Վրաստանի ֆինանսների նախարարությունը հերքել է Ուկրաինայի հայտարարությունը՝ կոչելով այն «միանգամայն անհիմն ու անհեթեթ մեղադրանք», հայտնում է aliq.ge-ն։


«Վրաստանի ֆինանսների նախարարությունը հայտարարում է, որ ցանկացած տեսակի ապրանք, այդ թվում՝ ռազմական կամ երկակի նշանակության, ինչպես նաև պատժամիջոցների ցանկում նշված ցանկացած ապրանք, ենթակա է մաքսային խիստ հսկողության վրացական իշխանությունների կողմից» — նշված է Վրաստանի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրության մեջ:


Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն ևս արձագանքել է՝ «բացարձակ սուտ» անվանելով այդ հայտարարությունները։


«Տարածված բացարձակ սուտը, թե իբր Վրաստանն ու Ռուսաստանը գաղտնի բանակցում են, սադրանք է, որի նպատակն է ստվեր գցել Ուկրաինայի և Վրաստանի հարաբերությունների վրա»,- թվիթերյան իր էջում գրել է Կալաձեն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր