Հոգնած ամեն ինչից,Ծառուկյանն այլեւս չի ուզում փող ներդնել Հայաստանում, հնարավոր է ներդրումներ անի ՌԴ-ում.«Հրապարակ»

Մենք տեղեկացանք, որ գումարի վճարման հետ կապված ինչ-որ խնդիրներ են եղել, որոնք արդեն լուծվել են, եւ գործարանն ամբողջությամբ անցել է նոր սեփականատիրոջը։ Մեր աղբյուրն ասում է, որ եթե հարմար առաջարկներ լինեն, Ծառուկյանն իր մյուս բիզնեսները եւս պատրաստ է վաճառել եւ գումարները հանել Հայաստանից։
Ճիշտ է՝ այսօր նրան իշխանությունը ձեռք չի տալիս, բայց այս տարիներին այնքան են խանգարել՝ Աբովյանում բնակարանաշինության, Կեմպինսկիի հյուրանոցի, Արարատում սիլիցիումի գործարանի կառուցման հետ կապված, որ նա չի ուզում այլեւս փող ներդնել եւ գործունեությունն ընդլայնել Հայաստանում։ Անգամ հնարավոր է ներդրումներ անի Ռուսաստանում, որտեղ, արեւմտյան բիզնեսի հեռանալուց հետո, գործունեության լայն դաշտ է բացվել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում